27/12/2014 16:17
Ամենաուշագրավը՝ մարզերից. Ամփոփում ենք 2014 թվականը
Հայաստանի մարզերում այս շաբաթ ամփոփվել է անցած՝ 2014 թվականը: Մարզպետարաներում տեղի ունեցած մարզխորհրդի հանդիպումների ժամանակ հաշվետվություններ են ներկայացվել գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ ու անդրադարձել հաջորդ տարվա անելիքներին:
Ներկայացնում ենք անցնող շաբաթվա ընթացքում մարզերում տեղի ունեցած իրադարձությունները:
Բնակարաններ՝ անօթևան ընտանիքներին
Անցած շաբաթ Վանաձորում բնակվող, անօթևան մնացած 8 ընտանիք ստացավ ամանորյա ամենալավ նվերը: Նրանք Նոր տարին կդիմավորեն նոր ու սեփական բնակարաններում: Բնակարանները Վանաձորի Տարոն-3 թաղամասում են, նախկինում այստեղ բնակարան է տրամադրվել ժամանակավոր կացարաններում բնակվող ևս 47 ընտանիքի:
«Յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը…»
Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում օրերս շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը: Այն նախատեսված է սպաների և նրանց ընտանիքների համար: Պաշտպանության նախարարը 12 սպայի հանձնել է նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները:
«Յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը»,-ասել է նախարարը:
Առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք բնակարան կստանա:
Քննարկվել են սահմանամերձ համայնքներում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը
Վայոց ձորում այս շաբաթ քննարկվե է սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը: Ինչպես հայտնի է՝ Կառավարության որոշմամբ ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման ծրագրում ընգրկվել են նաև Վայոց ձորի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս սահմանամերձ համայնքները:
Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցության ժամանակ մարզպետը խնդրել է վճարման գործընթացն իրականացնել սահմանված ձևաթղթերին համապատասխան և ժամկետների պահպանմամբ:
Մարզպետներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
Ամանորյա տոներին ընդառաջ Վայոց ձորի և Արմավիրի մարզի մարզպետներն այցելել են իրենց մարզերում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակից 40 վետերանների: Մարզպետները վետերաններին հանձնել են նվերներով լի փաթեթներ, ինչպես նաև ֆինանսական օգնություն տրամադրել:
Արմավիրի մարզում բնակվող 92-ամյա Քնարիկ Շահբազյանը շնորհակալություն է հայտնել հայտնեց հաճելի անակնկալի համար:
Գավառի մանկատան 14 սան վերադարձել է ընտանիք
2014 թվականի ընթացքում Գավառի մանկատան սաներից1-ը որդեգրվել է, 4-ը` հանձնվել են խնամակալության, իսկ 16 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք: ԱԺ նախագահի այցի ժամանակ ամփոփելով անցնող տարին՝ այս մասին ասել է մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Այս մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 1 սան Երևանի պետական համալսարանում, 2 սան` Գավառի պետական համալսարանում, 5 տղաներ ծառայում են Հայոց բանակում: