27/12/2014 11:55
Վթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին. Ավտոմեքենան շրջվել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 02.14-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (5-րդ կմ, Ուշիի ոլորաններ) տեղի է ունեցել պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: