27/12/2014 13:00
Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է
Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Քիրշները կոճի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նախագահը ոտքը վնասել է Սանտա Կրուզում իր արձակուրդի ժամանակ:
Լրատմաիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ տեղի կլինիկայում տոմոգրաֆն ու ռեզոնատորը չեն աշխատել, այդ պատճառով էլ նախագահին տեղափոխել են մայրաքաղաք:
Քիրշները նախկինում էլ առողջական խնդիրներ է ունեցել: Նոյեմբերին բորբոքվել էր նրա հաստ աղիքը, իսկ մարտին կոտրել էր ոտքը: