27/12/2014 15:16
Հասմիկ Պողոսյան. Իմ ասածը և կառավարության որոշումը տարբեր բաներ են
Իմ ասածը և կառավարության որոշումը տարբեր բաներ են: Կառավարության որոշում կա, իսկ իմ ասածը իրավաբանական ուժ չստացած ցանկություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ի պատասխան Աֆրիկյանների տան ապանոտաժման մասին հարցին, թե արդյո՞ք ինքը՝ որպես Մշակույթի նախարար, չի ընդդիմացել այդ որոշմանը:
Նրա խոսքով՝ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքն ապամոնտաժելու որոշումը կայացվել է 2004 թ. մի շարք այլ հուշարձանների հետ միասին, երբ ինքն նախարար չի եղել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ նշեց, որ այդ շենքն ապամոնտաժվել է փողոցը լայնացնելու նպատակով, և հանրային գերակա շահ է ճանաչվել՝ այսինքն՝ ապամոնտաժվել է հօգուտ հանրության:
«Դա արվել է Երևանի Գլխավոր հատակագծով, որը հաստատված է օրենքով, իսկ նախարարությունը միայն գործողությունների կազմակերպմանն է հետևել»,- ասաց նա: