27/12/2014 13:38
Կարինե Դանիելյան. Շատ կարևոր է բնապահպանական գրագիտությունը
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը կարևորում է բնապահպնական գրագիտությունը, որը պետք է արտացոլվի ոչ միայն հասարակության, այլև իշխանության մեջ:
«Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս ոչ ֆորմալ կրթությանը, ուստի աշխատում ենք խորհրդարանում համապատասխան հանձնաժողովի փորձագետների հետ, ինչպես նաև կառավարության և նախարարությունների աշխատակազմերի, մարզային վարչակազմերի հետ»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց նա:
Նրա համոզմամբ՝ Հայաստանում բնապահպանական և ոչ միայն՝ փոփոխությունները հազվադեպ ու քիչ նկատելի են, բայց նույնիսկ դրանք շատ ուժեղ ազդում են որոշումների կայացման վրա:
«Դրա համար դրանք ոչ պակաս կարևոր են, քան՝ ամենազանգվածային հասարակական ակցիաները»,- ասաց Կ. Դանիելյանը: