27/12/2014 14:20
Ոստիկանությունում պահանջել են խոստավանել իր կողմից չկատարված կողոպուտը
Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀԾ լրատվական բաժնից:
Քաղաքացի Սպարտակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 2014թ. օգոստոսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Այնտեղ վերջիններս, իր հասցեին հայհոյանքներ տալով, սպառնացել են, ապա ծեծի ենթարկել իրեն` պահանջելով, որ խոստավանի իր կողմից չկատարված կողոպուտը:
Ինքը ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր կողմից չկատարված կողոպուտի վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: