28/12/2014 20:23
Վահան Հովյհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովյհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում 58 տարեկան հասակում մահացել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Մահացել է Վահան Հովհաննիսյանը