29/12/2014 13:29
Երվանդ Զախարյանը խոստացել է օրվա ընթացքում ընդունել Նաիրիտի աշխատակիցներին
Այսօր Նաիրիտ գործարանի մի խումբ աշխատակիցներ հերթական անգամ բողոքի ակցիա անցկացրեցին նախագահական նստավայրի դիմաց: Գործարանի աշխատակիցների տեղեկացմամբ` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է օրվա երկրորդ կեսից հետո ընդունել նրանց և քննարկել խնդիրը, այդ պատճառով էլ աշխատակիցների մի մասը չի եկել:
Աշխատակիցներից ոմանք որոշեցին շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որպեսզի սպասեն նախարարի հետ հանդիպման արդյունքներին: