29/12/2014 13:16
Ֆուտբոլիստը կոմայից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ինքը Մեթյու ՄքՔոնախին է
Բրիտանացի ֆուտբոլիստ Ռորի Քրթիսը կոմայից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ինքը հոլիվուդյան հայտնի դերասան Մեթյու ՄքՔոնախին է և սկսել է խոսել անթերի ֆրանսերեն, ինչը ապշեցրել է նրա հարազատներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ծանր ավտովթարից հետո բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը նոր փորձարարական դեղամիջոցի շնորհիվ, սակայն որևէ մեկի մտքով չի անցել, որ դեղամիջոցը կարող է նման ազդեցություն ունենալ:
Այժմ ֆուտբոլիստը թողել է սպորտն ու աշխատում է որպես վարսահարդար: Եվ թեև հիմա արդեն իրեն հոլիվուդյան դերասան չի համարում, սակայն առաջվա պես անթերի ֆրանսերեն է խոսում, որն անցել է միայն դպրոցի տարրական դասարաններում։