07/01/2015 19:13
Կյանքից հեռացել է Հրաչ Գալստյանը
Քիչ առաջ կյանքից հեռացավ քաղաքագետ, հրապարակախոս Հրաչ Գալստյանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Գալստյանի զարմիկը, Սուրեն Սուրենյանցը.
« Վիշտս, անձնական ցավս անասելի մեծ է: Կյանքից հեռացել է քեռիս՝ Հրաչը: Բայց վստահ եմ՝ շատերդ եք ցավում, որովհետև Հրաչ Գալստյանի միտքը, խոսքը դեռ երկար կհիշվեն՝ որպես ճշմարիտ քաղաքագիտություն, հրապարակախոսություն, որի մեջ տեղ չկար կոնյուկտուրայի ու կեղծիքի համար: Քեռիս ինձ համար ճշմարիտ մտավորականի մարմնացում էր ու կմնա այդպիսին: Սա այն դեպքն է, որ լռությունս ավելի խոսուն է...»:
Aysor.am-ի անձնակազմը ցավում է մտավորականի կորստի համար ու իր զորակցությունը հայտնում նրա հարազատներին և բարեկամներին: