21/04/2015 15:20
Լրագրող Արմենակ Դավթյանը չի անհետացել, նա կալանավորված է
Լրագրող Արմենակ Դավթյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ է: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
«Այդ գործը վաղուց էր հարուցված»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե Ա. Դավթյանի հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել, նա անհասանելի է և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:
Ոստիկանությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ Ա. Դավթյանը չի անհետացել, այլ պարզապես նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել և այս պահին կալանավորված է համարվում:
Նշենք, որ Արմենակ Դավթյանը ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, և աշխատում էր «Աբովյան» հ/ը լուրերի բաժնում՝ պատասխանատու: