Այդ մեթոդին դիմողներին պետք է կոչ անեմ` չափի շրջանակներում մնալ. Լայանա

08/05/2015 18:10

Այդ մեթոդին դիմողներին պետք է կոչ անեմ` չափի շրջանակներում մնալ. Լայանա


Կան մասնագիտական բնագավառներ, որոնց ներկայացուցիչները հապաղում են անձնական կյանքը դասավորելու, ընտանիք կազմելու հարցում: Մեծամասամբ, այդ «թիրախում» հայտնվում են արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Aysor.am-ի զրուցակիցն է երգչուհի Լայանան, ով, սակայն, «կոտրեց» կարծրատիպը. նա ոչ միայն ստեղծեց գեղեցիկ ընտանիք, այլև վայելում է մայրության բերկրանքը:

-Լայանա, բոլորովին վերջերս մայրացաք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում, ինչ զգացողություններ ունեք:

-Անբացատրելի է զգացածս ամեն վայրկյանը: Այն բառերով բացատրել հնարավոր չէ, ինձ կհասկանան միայն նրանք, ովքեր երեխաներ ունեն:

-Երգարվեստում, հավանաբար, դադար եք վերցրել: Որքա՞ն կտևի պարտադրված դադարը:

-Դեռևս չեմ կարող ստույգ ժամկետներ նշել: Երգարվեստին տրվելով` ուշացնում էի մայրանալս, հիմա էլ թող երգարվեստը մի փոքր սպասի, մինչև ես ամեն բան անեմ բալիկիս համար: Չէ՞ որ ետ չես բերի այն ժամանակը, որը պետք է տրամադրել երեխային:

-Դուք երգում եք և́ ժողովրդական, և́  էստրադային ոճում: Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:

-Հավատացնում եմ, ինձ երկու ոճերն էլ հարազատ են: Ինքս էլ միշտ փորձում եմ հասկանալ, թե որն եմ առավել նախընտրում, բայց երկուսն էլ հավասար սիրում եմ:

-Իսկ եկամտաբե՞ր:

-Դա արդեն կախված է ոչ թե ոճից, այլ երգից:

- Ի՞նչ եք կարծում, Ձեր վերադարձը գուրծունեություն փոփոխված ոճո՞վ կլինի:

-Չեմ կարծում, քանի որ արդեն ձևավորվել և կայացել եմ որպես երգչուհի: Ունեմ իմ լսարանը, հանդիսատեսը: Գուցեև որոշակի քանակի երկրպագուներ ունեմ: Այնպես որ, չարժի փոփոխություններ անել:

-Այսօր մեր էստրադայի ներկայացուցիչների մեծ մասը գումար է վաստակում հարսանիքների, ծնունդների հրավերներով: Ինքներդ ընդունո՞ւմ եք նման հրավերներ:

-Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ ընդունում եմ նման հրավերները: Իսկ ինչո՞ւ ոչ: Դա ամբողջ աշխարհում ընդունված է: Ասեմ ավելիn` երգում եմ նաև ռեստորանում:

-Մասնագիտությամբ նաև ռեժիսոր եք: Չե՞ք մտածում այդ բնագավառում գործունեություն ծավալելու մասին:

-Այո, մասնագիտությամբ նաև ռեժիսոր եմ և դերասանուհի: Միգուցե մի օր անդրադառնամ այդ բնագավառին, չգիտեմ: Գիտեք, կարծում եմ, եթե անգամ երբևէ չանդրադառնամ, ԲՈՒՀ-ում սովորելը միմիայն օգտակար է և́ գիտելիքների, և́ աշխարհայացքի ձևավորման համար: Նաև, բառապաշարդ է զարգացնում: Ես շատ գոհ եմ Թատրոնի և կինոյի ինստիտուտից:

-Ձեզ ժամանակին հանդիպեցինք դերասանուհու կարգավիճակում: Այլևս այդ մասնագիտությունը Ձեզ չի՞ հետաքրքրում, չե՞ն առաջարկում նկարահանվել թեկուզ սերիալներում:

-Դերասանուհու մասնագիտությունն ինձ միշտ է հետաքրքրում, համեմատած ռեժիսուրայի` մի փոքր ավելի հեշտ է: Սերիալներում նկարահնվելուն էլ նորմալ եմ վերաբերում, թեև, առավել շատ կցանկանայի գեղարվեստական ֆիլմում հանդես գալ: Ասեմ, որ պարբերաբար ուnենում եմ հրավերnեր, բայց խոստովանեմ` չեմ հասցնի զուգահեռ աշխատել և’ ռեստորանում, և́ ֆիլմում: Նաև, արդեն ՄԱՄԱ եմ (ժպտում է):

-Իսկ ի՞նչ կերպարում կցանկանայիք հանդես գալ:

-Բնականաբար, կցանկանամ, որ կերպարն ինձ մոտ լինի:

-Լայանա, եթե չեմ սխալվում, մի ժամանակ ընտանեկան բիզնես էիք ձեռնարկել:  Ինչո՞ւ դադարեցրեցիք:

-Այո, բայց, կարելի է ասել` չստացվեց: Բիզնեսը երբեմն անշնորհակալ գործ է, շարունակ պետք է ներդրումներ անես` հուսալով, որ մի օր եկամուտ կունենաս:

-Հավանաբար, արդեն չեք մտածում նոր բիզնեսի մասին, այո՞:

-Մտածում եմ: Թեև ռիսկային է:

-Այնքան էլ հայկական դիմագծեր ու արտաքին չունեք: Արդյոք գեներում խառնուրդ կա:

-Այո, ճիշտ եք կռահել. Մայրս կեսով ուկրաինացի է, կեսով` հրեա` տատիկիս կողմից:

-Հրեական օրենքի համաձայն` ազգությամբ հրեա եք: Ինչպե՞ս է մայրիկի ազգանունը չեք կրում:

-Ես Հայաստանում եմ ապրում, հայրս մաքուր հայ է: Հետևաբար, ինձ համարում եմ հայ: Միայն դիմագծերով եմ տարբերվում (ժպտում է):

-Իսկ վերջերս խոսում էին, որ քթի կոսմետիկ վիրահատություն եք կատարել: 

-Սուտ են այդ խոսակցությունները: Ես երբեք չեմ դիմել պլաստիկ վիրահատությունների: Որպես ապացույց նշեմ, որ աղջկաս քիթիկը նույն իմ քիթն է:  Կարծում եմ, մոտ ապագայում դրա անհրաժեշտությունը չեմ ունենա, քանի որ շնորհակալ եմ բնությունից ինձ տրված արտաքինից:

-Կարծեք թե պլաստիկ վիրահատությունների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեք տրամադրված:

-Ոչ, նորմալ եմ վերաբերում: Եթե կարիք կա մարմնի կամ դեմքի որևէ հատված շտկել, խնդրեմ: Բայց այդ մեթոդին դիմողներին պետք է կոչ անեմ` չափի շրջանակներում մնալ: Հակառակ դեպքում հակառակ պատկերն է ստացվում, և վիրահատությունն առավել անհաջող ազդեցություն է ունենում:

-Լայանա, ինչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին, սովորե՞լ եք:

-Մեր բնագավառի մարդիկ աստիճանաբար սովորում են անտեսել և ուշադրություն չդարձնել բամբասանքներին: Հատկապես, անիմաստ և դատարկ, չհիմնավորված ասեկոսեներին: Հորինված խոսակցությունները շատ արագ էլ հօդս են ցնդում:

-Փոքրիկի ծնունդից հետո ընտանեկան կյանքում, ամուսին-կին հարաբերություններում փոփոխություններ նկատվո՞ւմ են:

-Այո, երեխան հարաբերություններն էլ ավելի ամրապնդում է: Այժմ արդեն համարում եմ, որ դարձանք լիարժեք և երջանիկ ընտանիք: Փոքրիկը մեր ընտանիքի քաղցրությունն է:

-Խնամքի հարցում ո՞վ է օգնում:

-Ամուսինս` Ռոլանդը, երեխայի հետ կապված ցանկացած հարցում ինձ օգնում է: Շատ հաճելի է, որ երկուսով ենք խնամում մեր հրաշքին:

-Մասնագիտությամբ ո՞վ է Ձեր ամուսինը:

-Սպորտսմեն է, բայց չի աշխատում իր բնագավառում:
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:53 Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ. Տիգրան Ավինյան 12/10/2024 22:57 Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում հանդես է եկել ծրագրային դասախոսությամբ՝ անդրադառնալով Հայաստանի ընդհանուր նկարագրին (Տեսանյութ) 12/10/2024 22:46 Զովունիում պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը․ Մանրամասներ 12/10/2024 22:32 Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Մյունսթերի համալսարան. Լուսանկարներ 12/10/2024 22:11 Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ ներկա է եղել «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը 12/10/2024 21:43 Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան 12/10/2024 21:10 Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան (Տեսանյութ) 12/10/2024 20:43 Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը․ Լուսանկարներ 12/10/2024 20:17 Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և բոլոր հայ գերիներին արագ ազատ արձակելու բանաձևեր 12/10/2024 20:08 ԵՄ-ն բյուջետային աջակցության շրջանակներում լրացուցիչ 13 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 12/10/2024 19:54 Երկրպագուների միասնական երթ՝ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ 12/10/2024 19:42 ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը 12/10/2024 19:18 «ZIL»-ը կողաշրջվել է․ տուժած կա 12/10/2024 19:14 Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակով է մեկնարկել Հարություն Հակոբկոխյանը 12/10/2024 18:56 Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք․ ուժգնությունը կազմել է 2-3 բալ 12/10/2024 18:33 «Զվարթնոց»-ում պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի 12/10/2024 18:28 Մենք պատրաստ ենք ռևանշի․ երկրպագուների առաջ պարտք ունենք․ Պետրակով 12/10/2024 18:14 Գրոզնիում պայթյունից զոհվել է 4 հոգի․ 2-ը երեխաներ են (Տեսանյութ) 12/10/2024 18:00 ՀՀ-ն պատրաստ է սահմանի բացմանն անգամ վաղը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ խոչընդոտ․ Ռուբինյան 12/10/2024 17:41 ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի 12/10/2024 17:35 Պապիկյանը ԵՊՀ-ի պատվիրակության հետ այցելել է սահմանագոտի․ Լուսանկարներ 12/10/2024 17:07 Փաշինյանն ԱԱԾ տնօրենի հետ «Զվարթնոց»-ում հետևել է հայ սահմանապահների աշխատանքին (Տեսանյութ) 12/10/2024 16:47 Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահ (Արմենպրես) 12/10/2024 16:34 ՌԴ դեսպանն այցելել է Գյումրու 102-րդ ռազմաբազա ու ՌԴ Սահմանապահ ջոկատ․ Լուսանկարներ 12/10/2024 16:23 «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել է բազկամարտի միջհիմնարկային առաջնություն 12/10/2024 16:15 «Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՔՊ-ականների 12/10/2024 15:58 Աննա Հակոբյանի ու Արփիի շաբաթօրյա ժամանցը (Տեսանյութ) 12/10/2024 15:02 Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը՝ առաջիկա օրերին 12/10/2024 14:20 Պահպանել բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա. Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել 12/10/2024 14:04 Վթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12/10/2024 13:38 Երևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները 12/10/2024 13:18 ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն) 12/10/2024 12:50 Նիկոլը «Մարտի 1»-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան 12/10/2024 12:25 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան 12/10/2024 12:18 Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան 12/10/2024 12:04 Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ 12/10/2024 11:38 «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, արևմտյան երկրների համար այն խնդրահարույց է, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան 12/10/2024 11:22 Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է 12/10/2024 11:15 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է, այն կարող է լինել «բարեբախտություն». Փաշինյան 12/10/2024 11:01 «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան 12/10/2024 10:38 Երևանում․ «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին 12/10/2024 10:18 Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ. Աբրահամյան 12/10/2024 10:13 Մինաս Ավետիսյանի փողոցում մեքենա է այրվել 12/10/2024 10:03 Անահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքը 12/10/2024 09:32 «Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար 12/10/2024 09:30 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ընտրական օրենսգիրքը «ձևում» է ամբողջությամբ իր «հագով» 12/10/2024 09:28 «Փաստ». Իշխանությունները ցանկանում են զինկոմիսարիատներում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի 12/10/2024 09:26 «Ժողովուրդ». Ստորագրահավաքի արդյունքները գոհացուցիչ չեն 12/10/2024 09:24 «Հրապարակ». Կրկին չարաբաստիկ «զրոյական կետից» 12/10/2024 09:21 «Փաստ». Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք 12/10/2024 09:19 «Ժողովուրդ». Ինչպիսինն է շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային շրջանառությունը 12/10/2024 09:18 «Հրապարակ». Ով կհամալրի ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը 12/10/2024 09:16 «Փաստ». Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում 12/10/2024 09:13 «Ժողովուրդ». ՔՊ-ում նախարարի նոր թեկնածու են փնտրում 12/10/2024 09:11 «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի 11/10/2024 22:39 Գրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան. Արգիշտի Քյարամյանը` պատերազմում պարտության մասին 11/10/2024 21:31 Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում 11/10/2024 21:22 Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ 11/10/2024 21:08 Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա վիրավոր 11/10/2024 20:54 Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան 11/10/2024 20:28 Ես զույգերին խորհուրդ եմ տալիս՝ ողջ կյանքի ընթացքում մրցել՝ ով ավելի շատ կների. մի՛ սպասեք, որ դիմացինը պետք է ձեզ երջանկացնի, փոխարենը՝ դուք նախաձեռնեք. Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան 11/10/2024 20:06 Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/10/2024 19:49 Արարատ Միրզոյանը Ստեֆան Դոութիին ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները 11/10/2024 19:32 Հայկական կողմը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հարցը 11/10/2024 19:08 Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով (տեսանյութ) 11/10/2024 18:47 Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է. Վասիլիս Մարագոս 11/10/2024 18:29 Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որեւէ հարց. ՔՊ-ական պատգամավոր 11/10/2024 18:00 Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են 11/10/2024 17:36 Արմեն Գրիգորյանը կմեկնի Չեխիա ու Գերմանիա. նախատեսված են աշխատանքային հանդիպումներ 11/10/2024 17:30 Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը 11/10/2024 17:16 Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին 11/10/2024 17:07 Աշոտ Ղազարյանը՝ ծանր հիվանդ լինելու լուրերի մասին (տեսանյութ) 11/10/2024 17:01 «Ասում են` լավ նկար է». Ալեն Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել 11/10/2024 16:55 Մահթումկուլի Ֆրագին այն մշակութային հարստացնողներից է, ովքեր ծնվում են դարաշրջանը մեկ անգամ․ Խաչատուրյան 11/10/2024 16:49 Աննա Վարդապետյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին 11/10/2024 16:46 Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով 11/10/2024 16:37 ՀՀ-ի համար հարազատ է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ. Սիմոնյան 11/10/2024 16:28 Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում. Խանդանյանը հանդիպել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբին 11/10/2024 16:19 Մահացել է երգչուհի Զառա Տոնիկյանը 11/10/2024 16:11 Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար Հայաստանը 236 մլն եվրոյի չափով վարկ կստանա 11/10/2024 16:04 Գորիսի ոստիկանները գիշերային շրջագայության ժամանակ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 11/10/2024 15:59 Քաղաքաշինական խորհրդի նիստին ներկայացվել է «Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը 11/10/2024 15:53 Փաշինյանը ստորագրել է Հակոբ Վարդանյանի ազատման դիմումը 11/10/2024 15:39 Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 11/10/2024 15:33 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 11/10/2024 15:29 Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում 11/10/2024 15:24 Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ 11/10/2024 15:14 Եվրախորհրդարանը հնարավոր է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնի. Լուազո 11/10/2024 15:02 Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները 11/10/2024 14:56 Կապանի բնակիչը համաքաղաքացուն սպանելուց հետո, մարմինն այրել էր․ հանգամանքները պարզվել են 11/10/2024 14:46 Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին. Լուսանկարներ (Տեսանյութ) 11/10/2024 14:36 Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում 11/10/2024 14:27 ԱԺ նախագահն ընդունել է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումը 11/10/2024 14:14 Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը 11/10/2024 14:01 ՌԴ-ն պետք է ստանձնի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը՝ նաև օգտագործելով Բաքվի հետ հարաբերությունները․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 11/10/2024 13:50 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ 11/10/2024 13:48 Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կվադրոբերների դիվանագիտություն. Մելիքյան 11/10/2024 13:37 «Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նա հիվանդանոցում է 11/10/2024 13:27 Մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է 11/10/2024 13:22 Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Տվյալ բաժնի վերջին նյութերը