13/05/2015 19:37
Նոյեմբերին ներկայացված նոր մոդելի հրակնատներն արդեն կիրառվում են շփման գծի ողջ երկայնքով (Տեսանյութ)
Նախորդ տարվա նոյեմբերին Արցախում անցկացված «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում ցուցադրվեցին Զինված ուժերում ներդրվելիք նոր հրակնատները:
Դրանց արդյունավետությունը տեղում փորձարկեցին ՀՀ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանն ու ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հրակնատն ամրաշինական կամ այլ պաշտպանական կառույցների պատերում գնդացիրներից, հրանոթներից և ականանետներից կրակի վարման, ինչպես նաև դիտարկման համար բացվածքն է:
Սերժ Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը փորձարկում են նոր մոդելի հրակնատը
Զորավարժություններից անմիջապես հետո հրակնատի ներկայացված մոդելը սկսեցին կիրառել շփման գծի ողջ երկայնքով տեղակայված մարտական հենակետերում:
Օրերս Aysor.am-ի թղթակիցը զրուցեց Արցախի հարավային ու հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի անձնակազմերի հետ, ովքեր վստահեցրեցին՝ նոր հրակնատն արդյունավետ է ինչպես կրակի արդյունավետության բարձրացման, այնպես էլ՝ դիրքապահի անվտանգության ապահովման տեսանկյունից:
Նոր մոդելի հրակնատը շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ
Դրանք երկաթից են, ինչը հակառակորդի կրակոցներից պաշտպանում է մեր զինվորին և ունեն զենքի տեղադրման համար հատուկ անցք: Սա՝ դիրքապահների խոսքով՝ հնարավորություն է տալիս հնարավորինս անշարժացնել զենքն ու դիպուկ կրակոց կատարել:
Նոր մոդելի հրակնատը շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ