Գեղամը մեզ հետ է. Վեց տարի անց երկու դերասանների կյանք խլած պատահարը չի բացահայտվել

09/07/2015 20:11

Գեղամը մեզ հետ է. Վեց տարի անց երկու դերասանների կյանք խլած պատահարը չի բացահայտվել


Վերջերս կայքերից մեկում տպագրվել էր ուղիղ 6 տարի առաջ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած «Որոգայթ» սերիալից սիրված դերակատար Գեղամ Խանդիլյանի քրոջ` Դիանա Խանդիլյանի նամակ-բացահայտումը: 

Խորհրդավոր ավտովթար, սուտ խոսակցություններ և ասեկոսեներ… Aysor.am-ը այդ և այլ հարցերի շուրջ զրուցել է Դիանա Խանդիլյանի հետ:

-Դիանա, արդեն 6 տարի է անցել Ձեր եղբոր` Գեղամ Խանդիլյանի մահից: Կարողանո՞ւմ եք հաշտվել կորստի հետ:

-Իհարկե ոչ, եթե ողջ հայության համար էր ցավ, պատկերացրեք, թե մեզ համար ինչ ցավ է: Նա էր մեր տան միակ սյունը, որդին և եղբայրը: Չնայաց այն բանին, որ Գեղամը չկա, մեր կողքին չէ, բայց մեզ համար նա կա, ամեն պահի մտածում ենք, որ հիմա կմտնի տուն կամ կզանգի: Նրա բոլոր անձնական իրերը, հագուստները տանն են, նրա օծանելիքի բույրը դեռ բուրում է: Գեղամը մեզ հետ է…

-Վերջերս կայքերից մեկին ուղարկված նամակով ակնարկեցիք, որ ողբերգական այդ վթարը այնքան էլ պատահականության արդյունք չէր: Ճի՞շտ եմ հասկացել:

-Կայքերից մեկում, այո, նշվում է, չնայած` ես չեմ ցանկացել անդրադառնալ ինչ-որ բացահայտումների. կայքն է դա վերնագրել որպես բացահայտում… Ես միայն ցանկացել եմ նշել, որ հարկավոր է Գեղամի և Արամի ծննդյան և մահվան օրերին գոնե հիշել, հիշատակել նրանց մասին, թեկուզ համառոտ ներկայացնել: Ակնարկել եմ «Շանթ» հեռուստաընկերության և մեր Հայաստանի անտարբերությունը այսպիսի պահերին:

-Ըստ տեղեկությունների` Գեղամը ղեկին է եղել գինովցած վիճակում: Սխա՞լ է մեր ինֆորմացիան:

- Գեղամը ղեկին է եղել, բայց մեքենան մյուս ուղևորինը` Էդգարինն էր: Եղբայրս ուրիշի մեքենա երբեք չէր վարում, չգիտեմ` ինչ պետք է լիներ, որ ստիպված վարեր: Գինովցա՞ծ: Ոչ այդքան, դա չափազանցված է: Երբ ես գնացի այդ բոլոր հետքերով, իմացան` ով եմ և ինչի համար եմ հետաքրքրվում, բոլորն էլ պատմեցին եղելությունը. Երևանից գնալիս նրանք կանգ են առել մի ռեստորանի մոտ, այնտեղ հաց են կերել, խմել են միայն հյուրասիրված կոնյակ: Մենք վճարման թուղթը տեսել ենք...իսկ վերադարձին կանգ են առել բենզալցակայանում: Երբ իրենցից հետաքրքրվեցինք, չէին ցանկանում հարցերի պատասխանել: Միայն մի երիտասարդ ասաց, որ ինքը Գեղամին ու Արամին շատ էր սիրում, այդ օրն էլ աշխատել է: Իր խոսքերով` երեքն էլ նորմալ, արթուն ու հանգիստ են եղել, լցրել են բենզինն ու հանգիստ շարժվել Երևանի ուղղությամբ… Այսպիսի շատ ու շատ փաստեր կան, որոնք չեն համապատասխանում քերգործում գրված պատմությանը: Այդպես էլ այդ գործը փակվեց… Կասեմ միայն այսքանը, մնացածը մենք գիտենք…

-Դուք մեղադրում եք, որ մեքենայի տիրոջ` Էդգար Տեր-Աբրահամյանի դեմ, ով նույնպես եղել է մեքենայում, սակայն փրկվել` քրգործ չհարուցվեց: Բացի այն, որ նա ղեկը զիջել է Գեղամին, այլ խնդիր տեսնո՞ւմ եք:

-Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես դատավոր չեմ, չնայած ավելի լավ դատավոր կամ քննիչ կլինեի` ի տարբերություն մի քանի դատավորների ու քննիչների: Բայց, ցավոք սրտի, իմ մասնագիտությունն ուրիշ է:

-Ամեն դեպքում, ինչո՞ւ էր Էդգարի մեքենայի ղեկին Գեղամը:

-Ինչո՞ւ էր Գեղամը ղեկին: Այ այդ հարցը մենք էլ ենք տվել Էդգարին... Բայց, ինչպես արդեն մեջբերել եմ նրա խոսքերը, հունիս ամսին երևի սառնամանիք էր ու նա մրսում էր. գնացել և քնել է իր մեքենայի` վարորդի կողքի նստատեղին: Ավելին չի հիշում (ժպտում է):

-Այդ ամենից հետո հանդիպե՞լ եք Էդգարի հետ: Ի դեպ, նա և Գեղամը ընկերական հարաբերությունների մե՞ջ են եղել:

- Չնայաց Էդգարը մեր տուն եկել էր, գիտեր տան տեղը, բայց ուրիշի միջոցով խնդրեց հանդիպել`պատահածից 4 ամիս հետո: Եկավ բոմբոներկայով, նույնիսկ Գեղամի նկարին չնայեց: Խնդրեցի գոնե այս անգամ պատմել իրողությունը, բայց նույն հեքիաթը լսեցի: Ուզում էր, այսպես ասած, օգնել` հետ բերել Գեղամի բոլոր գումարները, որը Գեղամը տվել էր ուրիշներին` կարճաժամկետով, և նա կարող էր օգնել մեզ հետ վերցնել: Շուտ գնաց, դրսում նրան սպասում էին, որ հանկարծ ինչ-որ բան լիներ,  հասնեին ու օգնեին իրեն: Բայց մենք ցիվիլ ընտանիք ենք. իրեն լսեցինք, «քմծիծաղ տվեցինք» և ճանապարհեցինք ընդմիշտ… Ընկերական կապեր չի եղել պարզապես նա այն «ընկերներից» էր, որոնք զանգում էին, կանչում այստեղ-այնտեղ, որ իրենց լավ զգային տղաների կողքին և վերջ…

-Ձեր նամակում նշել էինք, որ այդ դեպքից հետո Գեղամի որոշ սեփականության տեր դարձել է Էդգարը:

-Ասեմ այսպես. Գեղամը մի աղջկա հետ խանութ էր ղեկավարում Ռոսիա կինոթատրոնի տակ: Հետո իմացանք, որ այդ աղջկա հետ մոտ է Էդգարը, և նա է վերցրել ու տնօրինում այդ խանութը:

-Դիանա, ինչո՞ւ այսքան տարի լռությունից հետո որոշեցիք բարձրաձայնել, հիշեցնել:

- Ես չեմ լռել երբեք: Միշտ էլ ցանկացել եմ, որ տղաներին հիշատակեն: Գրել եմ «Շանթ»-ին, նրանց կայքերում: Բայց կամ ջնջում էին, կամ` արհամարհում: Նույնիսկ գնացել ենք «Շանթ», խնդրել Գեղամի «Backstage»-ի կադրերը: Ասեցին` կտանք, բայց այդպես ել չտվեցին…

-Շատերը կցանկանան իմանալ, թե ի՞նչ հարազատներ ուներ Գեղամը: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Հարազատներ շատ ունենք, բայց միշտ շփվել ենք քչերի հետ: Երբ Գեղամը դարձավ հայտնի, բոլորը հայտնվեցին… Հիմա նրանք կրկին չքվել են, բայց այն քչերը, որ միշտ մեր կողքին են եղել, նորից կան և շատ լավն են: Միշտ եղել են Գեղամի ու մեր կողքին:

-Իսկ ինչպիսի՞ եղբայր էր Գեղամը:

- Ինչպիսի եղբա՞յր (ժպտում է): Աննման, իմ ընկերն էր, իրար հետ շատ էինք կիսվում: Ինձ միշտ խորհուրդներ էր տալիս, որոնք ինձ օգնեցին մեծանալ ճիշտ և խելացի: Դրանք շատ անգին խորհուրդներ են, որն ինքս էլ կփոխանցեմ իմ փոքրիկին, ով կրում է Գեղամի անունը:

-Ձեր մայրիկը հիմա Հայաստանում մենա՞կ է ապրում, թե՞ Ձեզ հետ Իտալիայում է:

-Նա Հայաստանում է, երբեք մշտական չի թողնի Հայաստանը, իր որդու «տունը», ուր այցելում է ամեն շաբաթ: Մայրս գալիս է ինձ մոտ` Իտալիա, բայց մեկ կամ երկու ամսով, շուտ վերադարնում է:

-Ովքե՞ր էին Գեղամի ընկերները: Նաև հետաքրքիր է, Ձեր և Արամ Միսկարյանի (սերիալում` Գարիկ) ընտանիքի անդամները դեպքից հետո երբևէ հանդիպե՞լ են:

-Գեղամն ունեցել է մանկության ընկերներ, բայց, ցավոք, նրանք ցրվել են տարբեր երկրներ: Դրանից հետո նա չի ունեցել մոտ ընկեր: Կա տեսահոլովակ, որտեղ ամեն ինչ ներկայացվում է... Իսկ Արամի հետ մոտ էր: Մեր տուն էին գալիս ֆիլմից առաջ կամ հետո, հաց էին ուտում և դուրս գալիս: Այո, Արամի ընտանիքի հետ լավ կապեր են եղել, տեսնվում ենք նույնիսկ գերեզմանում. տղաները իրար կողք կողքի են, անբաժան…

-Գեղամ Խանդիլյանին հեռուստադիտողը ճանաչեց ու սիրեց «Որոգայթ» սերիալից: Ի՞նչ մասնագիտություն ուներ, մինչ այդ ինչո՞վ էր զբաղվում, որտեղ էր սովորել, ինչպե՞ս էր եկել հեռուստատեսություն…

-Գեղամը կոնկրետ մասնագիտություն չի ունեցել: Սովորել է Էլեկտրո-մեխանիկայի բաժնում: Միշտ սիրել է ուրախանալ, կազմակերպում եր դիսկոտեկներ, շոուներ էր վարում: Շրջապատում շատ երգիչներ, հայտնի մարդիք կային: Մի անգամ նրան տեսնելով փողոցում` կանչում են բանկի գովազդում նկարհանավելու: Հետո հաջորդեց օղու գովազդը… Այնտեղ նրան տեսնում է, կարծեմ, «Շանթ» հեռուստաընկերությունից մի աղջիկ, կամ Ռոման Մուշեղյանը, չգիտեմ… Ու հրավիրում են «Վերվարածներ»-ում նկարահանվելու: Այդ ժամանակ ես արդեն Իտալիայում էի:

-Վթարից հետո լուրեր տարածվեցին, որ Ձեր եղբայրը  պատրաստվում էր ամուսնանալ, ուներ ընկերուհի: Դա նրան սիրող մարդկանց ցանկությունն ու երևակայությո՞ւնն էր, թե՞ իրականություն էր:

-Գեղամը երբեք մշտական ընկերուհի չի ունեցել, ասեմ, որ բոլորն իմանան ու խոսակցությունները վերջապես դադարեն: Չէր էլ պատրաստվում ամուսնանալ, որովհետև չուներ սիրած աղջիկ: Ցանկանում էր, բայց չէր գտնում իր ստեղծած աղջկա կերպարը: Շատ կեղծ, սուտ հայտարություներ արեցին: Ասեկոսեներ տարածվեցին, թե մենք իբրև ասորի ենք: Ասեմ, որ մենք մաքուր հայ ենք, բնիկ Երևանցի, կոնդեցի և պրոսպեկտցի: Իսկ պապերի կողմից Մուշ ու Սասունից ենք:

- Իսկ ինչպիսի՞ն էր Գեղամի` աղջկա ստեղծած կերպարը:

-Նա սիրում էր հայուհու և լատինո խառնուրդը. Թխամաշկ, սևահեր, գեղեցիկ, խելացի, տաքարյուն: Չնայած այն հանգամանքին, որ Գեղամը սիրում էր, որ իր սիրած էակը հագնվեր ազատ և ինքնատիպ, բայց դրա հետ մեկտեղ` աղջիկը պետք է համեստ լիներ և հարգեր իր կողակցին:

-Տեսանյութում նշվում է մի աղջիկ, ում սիրել է Գեղամը ողջ կյանքի ընթացքում. ո՞վ էր այդ աղջիկը, ինչո՞ւ չամուսնացան:

-Մարիային ես էի ծանոթացրել Գեղամի հետ. իմ կուրսից էր, երբ սովորում էի Երևանի  էստրադային և ջազային քոլեջում: Մենք 18 տարեկան էինք, իսկ Գեղամը երեք տարով մեծ: 21 տարեկանում առաջին անգամ սիրահարվեց… Երկու տարի հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվեցին, հետո Մարիան գնաց Ֆրանսիա: Չնայած, երբեմն կապ պահպանում էին: Հիմա էլ ես Մարիայի հետ կապի մեջ եմ: Ի դեպ, նրանք տեսնվեցին վերջին շրջանում. Մարիան արդեն ընտանիք ուներ, երեխա… Այդ օրվանից Գեղամը հասկացավ, որ մի «քար» ընկավ իր սրտից և նրա սիրտն արդեն ազատ էր: Սկսել էր փնտրել իր կյանքի աղջկան…



-Արամ Միսկարյանն ի՞նչ ընտանիք ունի, կին, երեխա… Տեղյա՞կ եք:

-Արամն ամուսնացած չէր, իսկ ընկերուհի` չգիտեմ: Միայն գիտեմ, որ նա էլ փնտրում էր իր կյանքի ընկերուհուն: Ունի մայր, եղբայր և քույր` Գոհարը:

-Դիանա, դո՞ւք ինչով եք զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Սովորել եմ Սայաթ-Նովայի բալետի դպրոցում, նաև, ինչպես նշեցի, Երևանի էստրադային ջազային քոլեջում: Ցանկանում էի երգչուհի դառնալ, քանի որ մայրս եղել է ջազային երգչուհի: Միշտ մեր տուն էին գալիս երաժիշտ, ջազմեն Ակսել Բակունցը (Կոկա), Մալխասը, Ձախ Հարութը և էլի շատ երաժիշտներ: Փարձեր էին անում: Այնուհետև սովորեցի ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնում, որը դեռ նոր էր բացվել: Նույնիսկ «Շարմի» տղաների հետ հոլովակում մի փոքր հատված եմ նկարահանվել: Ինքնատիպ հագնվելը միշտ եղել է իմ ու Գեղամի թուլությունը: 2005 թվականին պարային խմբով եկա Իտալիա` ինձ համար ամենագերադասելի երկիր: Հնարավորությունս բաց չթողնելով` տվյալներս թողեցի մի քանի ֆոտո-մոդելային կենտրոններում: Երկու հրավերք ունեցա: Այստեղ էլ սկսեցի աշխատել որպես ֆոտոմոդել: Հիմա ընտանիք ունեմ, փոքրիկս շուտով 3 տարեկան կլինի: Երկու անուն ունի, որից մեկը Գեղամի անունն է… Գեղամը շատ էր սիրում երեխաներին, նաև այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ էին: Նա ապրում էր ուրիշին օգնելու համար. թեկուզ կունենար մի կտոր հաց, մեծ կտորը կտար այդ մարդուն, իսկ մյուս մասը կպահեր, որ հետո էլի մի կարիքավորի հանդիպելիս` օգնի: Ինչպես ինքն էր ասում` ցանկանում եմ առողջություն բոլոր մարդկանց:

-Ի դեպ լսե՞լ եք, որ Որոգայթ հեռուստասերիալը գեղարվեստական ֆիլմ է դառնում, Տղաներն էլ` Գեղամն ու Արամը, ունեն իրենց փոխարինողները: Ի՞նչ եք կարծում, հաջողվա՞ծ ֆիլմ կլինի:

-Այո գիտեմ, լսել եմ… «Շանթի» հարցումը տեսել եմ հինգ ամիս առաջ: Այդ հարցումների հիման վրա են նկարահանում: Չնայած` դեռ ժողովուրդն այն «Որոգայթի» շողքի տակ է… Բայց Ռոմանը ուրիշ թեմա ունի, պարզապես «Որոգայթի» անունը կմնա, ուրիշ դերասաներ կլինեն: Դա չի նշանակում, որ Գեղամի կամ Արամի տեղը լրացնելու են ուրիշ դերասաներ: Պարզապես նոր դերեր են լինելու և ուրիշ թեմա: Իսկ ժողովուրդի համար «Որոգայթ» ֆիլմը միշտ կմնա` հիմնավորված Գեղամի ու Արամի հավերժական անուներով:
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը