Երբ պետք է դպրոցն ավարտեի, դժբախտ դեպք եղավ, ծնողներս գրեթե ամեն ինչ կորցրեցին. Շուշան Երիցյան

11/07/2015 14:17

Երբ պետք է դպրոցն ավարտեի, դժբախտ դեպք եղավ, ծնողներս գրեթե ամեն ինչ կորցրեցին. Շուշան Երիցյան


Չնայած երիտասարդ տարիքին` Շուշան Երիցյանը հասցրել է աշխատել Ազգային ժողովում, զբաղվել մոդելային և դերասանական գործունեությամբ: Aysor.am-ի հետ զրույցում նա անկեղծացավ և́ գործնակա, և́ անձնական հարցերի շուրջ:

-Բոլորովին վերջերս ավարտվեց Ձեր մասնակցությամբ «Սիրո գերին» հեռուստասերիալը: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Այժմ նոր նախագծի վրա ենք աշխատում, որում հանդես կգամ օրեր անց: Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր նորություններ շատ են լինելու, փակագծերն ավելին բացել չեմ կարող:

-Շուշան, Ձեզ փորձել եք տարբեր բնագավառներում. մասնագիտությամբ փաստաբան եք, աշխատել եք Ազգային ժողովում, զբաղվել եք մոդելային կարիերայով, հանդես եք գալիս որպես դերասանուհի: Ի վերջո, Ձեր «տեղը» գտե՞լ եք, թե՞ դեռ պրպտումների մեջ եք:

-Արդեն երկար ժամանակ է, այդ առումով ինձ մոտ հստակություն կա. Հայաստանում զբաղվում եմ հանրայի գործունեությամբ, դերասանությամբ, բացառիկ դեպքերում համաձայնում եմ Հայաստանը ներկայացնել գեղեցկության համաշխարհային մրցույթներում:

-Պարտադրանքո՞վ եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-Քանի որ ես մեծացել եմ շատ լիբերալ և սիրով լի ընտանիքում, ստիպողական ոչինչ չի եղել: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ դիվանագիտությունը մանկուց լավ է ստացվել ինձ մոտ (ժպտում է): 

-Ի՞նձ է թվում, թե մոդելային գործունեությունն ավարտել եք:

-Հայաստանում բացառիկ դեպքերում եմ դուրս գալիս պոդիում: Այժմ ամբողջովին ներգրավվել եմ դերասանական կարիերայի մեջ: 

-Հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում, որպեսզի հեռուստատեսությունը քեզ իր «տուն» թողնի: Ձեզ մոտ այդ մուտքն ինչպե՞ս եղավ:

-Դա միանգամից տեղի ունեցավ և ոչ թե տարիների ընթացքում, աստիճանաբար: Անմիջապես սկսեցի աշխատել քասթինգ ստուդիաների ռեժիսորների հետ: Բոլորին շնորհակալ եմ ինձ այդքան վստահելու համար, այն մեծ աշխատանքի համար, որն ինձ հետ տարան:

-Մտավախություն չկա՞ր, որ կարող եք ձախողել:

-Ո́չ, ոչ մի վայրկյան չեմ մտածել այդ մասին: Վստահ էի, որ դա է իմը, իսկ մնացածը ժամանակի և աշխատանքի արդյունքում է լինում:

-Ամեն դեպքում, միգուցե որոշեք հմտանա՞լ դերասանի մասնագիտության մեջ, ընդունվեք թատերական ինստիտո՞ւտ:

-Չնայած այն հանգամանքին, որ ես քասթինգ ստուդիա եմ ավարտել, խաղացել եմ գեղարվեստական ֆիլմերում ու սերիալներում, միևնույն է` առաջնային նպատակս Թատերական ինստիտուտում սովորելն է:

-Այս դաշտում քննադատությունը շատ է, ինքներդ էլ զերծ չմնացիք այդ ամենից. շատերը խոսում էի, որ դուք էկրաններին ավելի շատ ցուցադրում էիք Ձեր մոդելային կազմվածքն ու համապատասխան զգեստները, քան կենտրոնացած էիք դերի վրա: Իսկապե՞ս նման միտում կար:

-Երբեք նման միտում չի եղել: Դերս այնպիսին էր, որ պետք է միշտ խնամված ու հետաքրքիր կերպարներով հանդես գայի: Երևի այդ պատճառով են մտածել, որ պահվածքս բխում է նախկինում մոդելինգով զբաղվելուց:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին, ասեկոսեներին:

-Եթե առողջ քննադատություն է, ընդունում եմ: Բայց պետք չէ անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել, հատկապես, որ տվյալ մարդուն չեն էլ ճանաչում: Առհասարակ, ինքս քննադատող չեմ, դիմացինիս կամ դրական եմ վերաբերում, կամ ընդհանրապես չեմ վերաբերում: Պետք է բարի լինել: Մի խոսքով, եկեք սիրենք և հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ (ժպտում է):

-Ձեր մասին ամենաշատը ի՞նչ բնույթի բամբասանքներ եք լսել:

-Շատ են քննարկել արտաքինս և անձնական կյանքս: Սակայն այդ ամենն իրականության հետ ոչ մի կապ չեն ունեցել:

-Մի քիչ էլ մենք «բամբասենք». հաճախ ասում են, որ դիմել եք պլաստիկ վիրահատությունների:

-Միայն քիթս եմ վիրահատել, իսկ մնացած ամեն ինչ բնական է: Ի տարբերություն շատերի` չեմ խուսափում այդ հարցին պատասխանելուց:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ կար միասնականություն, միմյանց նկատմամբ սեր ու հարգանք: Երբ պետք է դպրոցն ավարտեի, դժբախտ դեպք եղավ, ծնողներս գրեթե ամեն ինչ կորցրեցին: Երևի հենց դա ինձ օգնեց, ուժ տվեց ընդունվել, ուսանողական տարիներից աշխատել ու հասնել մի աստիճանի, երբ ինքդ կարող ես ընտանիքիդ ինչ-որ մի բանով օգտակար լինել, փոխհատուցել:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր ծնողները:

-Մայրս լեզվաբան է, հայրս` անհատ ձեռներեց:

-Ընտանիքի միա՞կ զավակն եք:

-Ոչ, եղբայր ունեմ, ով այս պահին ծառայում է հայոց բանակում:

-Մարդիկ, կարծեք թե, Ձեզ չեն պատկերացնում միայնակ. միշտ ինչ-որ մեկի անունը հայտնվում է Ձեր անվան կողքին:

-Մարդիկ սիրում են բամբասել, այդ տեսանկյունից ամենահարմար թեմաներից մեկն էլ անձնական կյանքն է:

-Վերջերս հրապարակվեցին նկարներ, որտեղ մի երիտասարդի հետ եք տարբեր միջոցառումների ընթացքում: Դուք նրան ներկայացրեցիք որպես մտերիմ ընկեր: Հավատո՞ւմ եք աղջիկ-տղա զուտ ընկերական հարաբերություններին:

-Դա մեր լրատվամիջոցների` ինֆորմացիան իրենց համար շահավետ ներկայացնելու հետևանքն է… Խնջույքի ժամանակ միասին արված նկարները ոչինչ չեն նշանակում: Ինչ վերաբերում է աղջիկ-տղա հարաբերություններին, ապա, իհարկե, իսկական ընկերություն քիչ է պատահում, բայց պատահում է:

-Ինքներդ տղա ընկերներ շա՞տ ունեք, անկեղծ ընկերությունը սիրո չի՞ վերածվում:

-Առհասարակ, ընկերներ քիչ ունեմ, իսկ ծանոթներ` շա~տ-շա~տ… Իսկ սիրո վերածված ընկերություն ինձ մոտ չի պատահել, չգիտեմ:

-Շուշան, ասում են, գեղեցիկ աղջիկները դժվարությամբ են լավ ընկերուհիներ գտնում. ովքե՞ր են Ձեր ընկերուհիները:

-Ես բացառիկ մարդկանց եմ կարողանում իմ կյանք թողնել: Միայն մեկ ընկերուհի ունեմ, ում ճանաչում եմ 15 տարի: Իհարկե, տարբեր բնագավառներից գործընկերուհիներ ունեմ, ովքեր հետաքրքիր անձնավորություններ են, միշտ շփվում ենք, միջոցառումների մասնակցում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Շուշան Երիցյանի կողակիցը:

-Հոգատար, հասկացող, ընդունի այն աշխարհը, որում ապրում եմ: Պետք է ինքնատիպ լինի, տղամարդու` իր յուրահատուկ տեսակն ունենա, ստանդարտ մտածողություն չունենա: Ամենակարևորը` այնքան ուժեղ և ինքնավստահ պետք է լինի, որ կարողանա ինձ տեսնել իր կողքին:

-Խանդո՞տ եք:

-Դա մարդկային զգացողության այն բնական երևույթներից է, որն ինձ տրված չէ: Խանդի զգացումն ինձ օտար է (ժպտում է):
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:22 Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (Տեսանյութ) Այսօր, 12:15 Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին (Տեսանյութ) Այսօր, 12:09 Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան Այսօր, 11:51 Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է Այսօր, 11:47 Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը, մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 11:32 «Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ». ինչ հնարավորություններ կստեղծվեն Այսօր, 11:26 Քարաթափում՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին Այսօր, 11:24 Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Նիկոլ Փաշինյանը՝ Տոկաևին Այսօր, 11:19 Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում Այսօր, 11:16 Լիբանանը հինգ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Այսօր, 11:14 Հայաստանը երեկ էլ էր պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր էլ. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 10:50 Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:45 Խաչփարում ոստիկանները հայտնաբերել են 44-ամյա Վարդանի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին. կինն է սպանել Այսօր, 10:42 Երևանում առաջին անգամ կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն Այսօր, 10:38 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 10:36 Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան․ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Այսօր, 10:32 ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են Այսօր, 10:29 Հրազդանում տուն է այրվել Այսօր, 10:27 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:21 Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխան տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ Այսօր, 10:17 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում Գեղարքունիքում Այսօր, 10:10 Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:06 Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի, Հարիսի օրոք՝ հայաթափվեց. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ինչպես է պատգամավոր Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ սկսել է իր կարիերայի վերելքը Այսօր, 10:02 «Ժողովուրդ». ՔՊ-ական համայնքապետը Առափի համայնքում հողամաս է ձեռք բերել չգիտես՝ ինչպես դեռևս 1350 թվականին Այսօր, 09:57 «Հրապարակ». Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ Այսօր, 09:55 «Հրապարակ». Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Նախարարի նոր թեկնածուներն են Արփինե Սարգսյանը և Լիանա Ղալթաղչյանը Այսօր, 09:50 «Հրապարակ». Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը Այսօր, 09:44 «Հրապարակ». Իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները Այսօր, 09:42 Արմավիրում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց 24/10/2024 22:33 Օտոռեա. Ինչպես է արտահայտվում և երբ է պետք դիմել ականջաբանի 24/10/2024 22:21 Երեք մեքենա է բախվել Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 24/10/2024 22:05 Սյունիքի մարզի բնակչից խաբեությամբ գումար է վերցրել և անհետացել 24/10/2024 21:48 Պայթեցումներ՝ Աղձք բնակավայրի մոտ․ բնակիչներին հորդորում են չանհանգստանալ 24/10/2024 21:29 Սահմանազատման կանոնակարգը ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան 24/10/2024 21:10 Պուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանով 24/10/2024 20:43 Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել ՀՀ առաջին նախագահի և Ֆրանսիայի դեսպանի հանդիպման մասին 24/10/2024 20:24 Իրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համար 24/10/2024 20:06 Լևոն Տեր-Պետրոսյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը 24/10/2024 19:49 Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում 24/10/2024 19:35 Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ մեքենաներից մեկն ընկել է գետը, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ) 24/10/2024 19:18 Աբբասը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս գալ Պաղեստինի տարածքից 24/10/2024 19:05 Աորտայի ախտահարում․ Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ 24/10/2024 18:51 14 անձանց հետ, առանց նոտարական վավերացման, կնքել է բնակարանների և ավտոկայանատեղիների գնման պայմանագրեր, հափշտակել կես միլիոն դոլարից ավելի գումար 24/10/2024 18:37 28 տոննա կշռով արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհին (Լուսանկարներ) 24/10/2024 18:24 Մեկ ամիս շարունակ Թամանցիների փողոցը կեսգիշերից մինչև առավոտյան 08:00-ն միակողմանի փակ է լինելու 24/10/2024 18:12 Մեղրիում տուն է այրվել 24/10/2024 18:00 AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի 24/10/2024 17:50 Պետդեպարտամենտը չի մանրամասնում՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ ինչ առաջարկներ է Բայդենը Քարփենթերի միջոցով փոխանցել Փաշինյանին 24/10/2024 17:35 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը (Տեսանյութ) 24/10/2024 17:20 Հայոց Հայրապետը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների կողմից միասնական ջանքերի ներդրումը՝ հայ գերիների վերադարձի հարցում 24/10/2024 17:05 Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները՝ սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով 24/10/2024 17:00 Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ քաջալերելով Ալիևի ռեժիմի հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելն է․ Հայ դատ 24/10/2024 16:46 Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է 24/10/2024 16:34 Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը․ Սաակաշվիլու կոչը՝ հայ ընտրողներին 24/10/2024 16:32 Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով 24/10/2024 16:29 Մասիսում 46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է 24/10/2024 16:26 Տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում. Ալիև 24/10/2024 16:24 Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է 24/10/2024 16:16 Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան 24/10/2024 16:13 Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 24/10/2024 16:11 «Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին, Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է. Գառնիկ Դանիելյան 24/10/2024 15:55 Պերմում հրկիզել են «Եդինայա Ռոսիայի» գրասենյակը 24/10/2024 15:48 ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում 24/10/2024 15:44 Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Պուտինը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 24/10/2024 15:22 ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը 24/10/2024 15:12 Առաջարկում ենք, որ Ադրբեջանն արդեն ստորագրի Խաղաղության համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ BRICS+ գագաթնաժողովում (Տեսանյութ) 24/10/2024 15:06 Կազանում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը 24/10/2024 14:49 Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին. Մակրոն 24/10/2024 14:33 Գյումրու քաղաքապետի հրաժարականի տեքստը մինչև շաբաթվա վերջ կհրապարակվի 24/10/2024 14:30 ԱՄՀ-ն հաստատել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ուժերի հավասարակշռությունը G7-ից անցնում է ԲՐԻԿՍ-ին. Bloomberg 24/10/2024 14:28 Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը օգտագործի երկրի տարածքը միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար 24/10/2024 14:25 Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ 24/10/2024 14:20 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 վթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել 24/10/2024 14:08 ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2024-ի աշխատավարձային ֆոնդից 200 մլն կվերադարձնի բյուջե 24/10/2024 14:00 Սիսիանը նոր քաղաքապետ ունի 24/10/2024 13:55 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել. (Լուսանկարներ, Տեսանյութ) 24/10/2024 13:32 Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է 1-3 աստիճան ցուրտ 24/10/2024 13:27 ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը․ Հայաստանի հավաքականը նահանջել է 24/10/2024 13:20 Մինչ այս պահը բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել․ չեմ բացառում՝ ինչ-որ ժամանակ ֆորմատը փոխվի․ Ռուբինյան (Տեսանյութ) 24/10/2024 13:10 ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը տարբեր են, թեև կարող են փոխազդել իրար վրա. Ռուբինյան (Տեսանյութ) 24/10/2024 12:46 «Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է» 24/10/2024 12:41 Երեկ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում ՔՊ վարչության նիստ տեղի չի ունեցել. Պապոյան 24/10/2024 12:38 Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից 24/10/2024 12:34 «Անիֆ»-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Պապոյան 24/10/2024 12:31 Սովորեք լսել քննադատություն, թե չէ մենք ձեր պես լինենք, լավ չի լինի... եթե լավ կլինի, եկեք փորձենք. ԱԺ փոխխոսնակը՝ ընդդիմությանը (Տեսանյութ) 24/10/2024 12:24 Թեկնածուները շատ են, շուտով նախարար կունենանք. Պապոյան (Տեսանյութ) 24/10/2024 12:18 Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 24/10/2024 12:12 ««Դու»-ով հետս չխոսաս... նորմալ պահի քեզ». Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը՝ ընդդիմադիր պատգամավորի հետ (Տեսանյութ) 24/10/2024 11:49 Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է 24/10/2024 11:43 Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ 24/10/2024 11:37 Բաքու հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է. Դանիելյան 24/10/2024 11:34 Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը. Տիգրան Ավինյան 24/10/2024 11:32 Շիրակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 24/10/2024 11:29 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի աջակցության համար նախարարությունը երկարաժամկետ ծրագիր է մշակել. Հայրապետյան (Տեսանյութ) 24/10/2024 11:21 Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան 24/10/2024 11:09 Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է. Փաշինյան