18/07/2015 16:23
Եղվարդի ջրամբարի կառուցումը` տեսանելի ապագայում
Հայաստանում վերջին տարիներին խոսվում է ջրամբարների շինարարության մասին և այսօր առավել քան իրական է Եղվարդի կիսակառույց ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելը: Ջրամբարների շինարարության անհրաժեշտությունը ավելի է կարևորվում Թուրքիայում. Արաքսի վրա խոշոր ջրամբարների շինարարությունը, որը սպառնում է թե Արաքս գետի ջրային ռեսուրսներին, թե Արաքս գետի վրա կառուցված Ախուրյան ջրամբարին:
Նշենք, որ Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռևս 1984թ-ին, կառուցվել է ջրամբարի շուրջ 40 տոկոսը, տարածքից հեռացվել է բուսահողը, կառուցվել են պատվարներ ու մնացել է անավարտ:
1999թ. ջրամբարի ծավալը 228 մլն. խմ վերանայվել է. նոր նախագծային մշակումներով ջրամբարի առաջարկվող տարբերակը կունենա 90 մլն խ/մ ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32մ և 14մ:
ՀՀ կառավարությունը դիմել էր Ճապոնիայի կառավարությանը` ջրամբարի շինարարությաննը աջակցելու նպատակով, այժմ ճապոնացիները աշխատում են տարածքում, հետազոտություններ են իրականացնում, վերջնական պատասխանի համար, թեև նախնական ծրագրային գաղափարին կողմ են արտահայտվել:
Եղվարդ ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ Եղվարդի ջրամբարի կառուցումով կպակասի Սևանա լճից ջրի բացթողնման քանակը, կապահովի Արմավիրի 12 200 հա ոռոգելի հողերի բարելավման մակարդակը, կտնտեսվի տարեկան 28.5 մլն կվժ էլկետրաէներգիա և 1000 հա-ի համար ոռոգման մեխանիական եղանակը կփոխվի ինքնահոս եղանակի:
Ըստ նրա, բացի Հրազդան գետից որպես ջրաղբյուր, սելավները կուղղվեն ջրամբարը` ապահովելով ջրամբարի լցվածությունը: Ներկայումս նախատեսված ջրամբարի տարածքից հողի նմուշառում են իրականանցում` ստուգելու հողի ֆիլտրացիան հարցը: Նաև թռչող անօդաչու սարքի միջոցով ուսումնասիրվում է տարածքի գեոդեզիական իրավիճակը:
Ջրային տնտեսության ԾԻԳ-ի հիդրոտեխնիկ-ինժեներ, ծրագրի պատասխանատու Խորեն Ծառուկայնը նշեց, որ ջրամբարը զբաղեցնելու է 1000 հա տարածք, թասի մակերեսը կազմելու է 825 հա:
Ըստ նրա, բացի էներգախնայողությունից, 9 գործող պոմպակայան ջրամբարի շինարարությւոնից հետո չեն գործելու, նաև կբարելավվի 12 200 հա հողատարածքների ջրամատակարարումը, իսկ 3 000 հա նոր հողատարածքներ կոռոգվեն:
«Այժմ իրականցնում ենք տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը, կլինի մանրամասն նախագիծը, որից հետո կսկսվի ջրամբարի շինարարությունը»,- ասաց Խ. Ջառուկայնը:
Նախատեսվում է, որ Եղվարդի ջրամբարը ոռոգման ջրով կապահովի Կոտայքի /մոտ 20տոկոս/, Արագածոտնի /մոտ 14 տոկոս/ ու Արմավիրի /շուրջ 66 տոկոս/՝ 4 ՋՕԸ-ների տնօրինության ներքո գտնվող տարածքներ: Ամենաշատը «Խոյ» ՋՕԸ տարածքն է՝ ընդհանուրի մոտ կեսը: Թիրախային գոտում 27 համայնքներ են և 11 179 ջրօգտագործողներ կամ 56 հազար ֆերմերային ընտանիք: