21/07/2015 15:00
Շինանյութ, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն. ՀՀ-ն՝ ԵՏՄ-ում. Սիդորսկի
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ներդրումների հաշվին դա կարող է իրականացվել, Սերգեյ Սիդորսկին ասաց, որ իրենք այս ծրագրերի շուրջ աշխատել են Եվրասիական բանկի հետ, իսկ ներդրումներ կլինեն բոլոր անդամ երկրների համար և կուղղվեն այն ոլորտներին, որոնք հեռանկարային են՝ ՏՏ ոլորտ, ինչպես նաև՝ վերամշակման ձեռնարկատիրություններ:
Նա ընդգծեց, որ քննարկվել է նաև գյուղատնտեսության ոլորտը՝ նկատելով, որ Հայաստանին գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք են մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ, որոնք կլինեն ավելի երկարաժամկետ ծրագրերի համար նախատեսված:
Տարվա կտրվածքով տնտեսական անկումը շարունակություն կունենա՞ և ինչպե՞ս ԵՏՄ-ն կփակի տարին հարցերին Ս. Սիդորսկին խուսափեց կոնկրետ պատասխան տալ՝ հույս հայտնելով, թե կհաջողվի խուսափել անկումից. «Չէի ասի, որ միանշանակ անկում կլինի, կան տնտեսական հատվածներ, որոնք աճ են գրանցում և կան ճյուղեր, որոնք անկում են ունենում: Կարծում եմ, որ հիմնականում խնդիրները արտահանման հետ են կապված, իսկ նման բացասական միտումները միայն ԵՏՄ-ում չեն, խնդիրը գլոբալ է»:
Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ ընթացող աշխատանքներն արդեն իսկ արդյունք են տալիս, որն էլ իր հերթին թույլ է տալիս ենթադրել, որ անկում չի լինի: «ԵՏՄ անդամ երկրներից տնտեսական աճ այս տարի կապահովի միայն Ղազախստանը՝ 1-2%-ով, իսկ Հայաստանում ոլորտային դրական տեղաշարժ է նկատվում, որն ակներև է հատկապես գյուղատնտեսական ոլորտում»,- ասաց նա: