06/08/2015 16:41
Բարեկամավանի դիրքերում զինծառայող է վիրավորվել. Այս պահին ոչ մի վտանգ չկա
Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի դիրքերում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1976թ. ծված Սամվել Խարազյանը:
Զինծառայողը Լոռու մարզի Կուրթան գյուղից է:
Aysor.am-ի հետ զրույցում Կուրթանի գյուղապետը նշեց, որ զինծառայողը նախ տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, այնուհետև՝ Վանաձորի զինհոսպիտալ.
«Վիրավորումը ոտքի ազդրի հատվածում է: Ես խոսել եմ բժիշկների հետ, նրանք նշում են, որ այս պահին ոչ մի վտանգ չկա»,- ասաց գյուղապետ Մհեր Գևորգյանը: