25/09/2015 14:45
Շարմազանով. Շատ չի լինի՞ ես իրեն պատասխանեմ
«Շատ չի լինի ես իրեն պատասխանե՞մ»,- Aysor.am-ի հետ զրույցում հեգնանքով ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հրաժարվելով մեկնաբանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իր հասցեին հնչեցրած անձնական բնույթի հայտարարությանը:
Հիշեցնենք, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Լ.Զուրաբյանն ասել էր.
«Թույլ տվեք չառաջնորդվել Շարմազանովի գնահատականներով… պարզվում է` նա միտք էլ կարող է արտահայտել, այն էլ Կոնգրեսի մասին»: Բացի այս, նա ԱԺ փոխնախագահի հայտարարությունը որակել էր իբրև «հալյուցինացիա»: