16/10/2015 13:26
Բիբինը հեռացավ. ՀԷՑ-ը նոր տնօրեն ունի
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր տնօրեն ունի: Aysor.am-ի հետ զրույցում ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը նշեց, որ տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը, ով երկար տարիներ համակարգում է:
Հարցին՝ ի՞նչ պաշտոն է պարոն Հարությունյանը զբաղեցրել մինչ օրս, Ն.Սարջանյանն ասաց, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ, որում ամենը կներկայացվի:
Կ. Հարությունյանն այսօրվանից արդեն ստանձնել է պաշտոնը: