Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա ավելի է ամրապնդվել. Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի և ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին

18/12/2015 10:20

Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա ավելի է ամրապնդվել. Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի և ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին


Aysor.am-ի զրուցակիցը Կարեն Արայանն է, ում շատերը հիշում ու ճանաչում են 2011 թվականին դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց դեպքով: Երիտասարդն արդեն 8 ամիս է՝ ազատության մեջ է և պատրաստվում է իր՝ թվով 2-րդ ցուցահանդեսին:

-Կարեն, որքանով տեղեկացված եմ՝ պատրաստվում եք ցուցահանդեսի:

-Անկեղծ ասած՝ այս տարի էի նախատեսել, սակայն զբաղվածությունս շատ էր, մի պահ էլ երկրից բացակայեցի ու չհասցրեցի: Կարծում եմ, ամենաուշը ապրիլի 30-ին կլինի: Այս նկարները նկարել եմ դեռ կալանքի շրջանից, իմ հաշվարկով՝ 30 նկարներ կլինեն:

-Ի՞նչ թեմայի մեջ է լինելու ցուցահանդեսը:

-Այնպես ստացվեց, որ իմ առաջին ցուցահանդեսը կանանց թեմայով էր: Այս մեկն ավելի շատ «հակառեժիմային» թեմա ունի… Խոսքս քաղաքականության մասին չէ, այլ զուտ իմ տեսանկյունից անդրադարձել եմ այն ամենին, ինչ ապրել եմ: Սա ավելի շատ հոգու ազատության մասին է: Կտավին եմ հանձնել այն, ինչ ես եմ տեսնում, զգում, նկատում: Այս լեզվով արտահայտում եմ իմ մեջ կուտակվածը: Ցուցահանդեսի համար նախատեսված նկարներից ոչ մեկը չեմ հրապարակել, որպեսզի և՛ միտքը չգողացվի, և՛ հետաքրքրությունը չկորի: Բայց այսօր դրանցից 3-ը Ձեզ կտրամադրեմ:

-Շնորհակալ եմ: Դուք նաև նկարել եք հայ հայտնիների դիմանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված նման նախասիրությունը:

-Այո, բայց այդ դիմանկարները զուտ իմ հետաքրքրության համար եմ նկարել և ոչ թե ցուցահանդեսների: Ճիշտ է, մեծ սիրով եմ նկարել իմ բոլոր նկարները, բայց նպատակն այլ էր. ժամանակս էի լցնում ու այդ նկարները սիրով նվիրում հասցեատերերին:

-Նշեցիք, որ ցուցահանդեսը «հակառեժիմային» թեմա ունի, բայց, ամեն դեպքում, ի՞նչ խորագիր կունենա:

-Դեռ հստակ չեմ մտածել խորագրի մասին, բայց այն ևս ազատության հետ կկապեմ: Գուցեև կրի «Ազատ եղեք» խորագի՞րը: Չգիտեմ:

-Ո՞ր տարիքից եք սկսել նկարել:

-Ես մանկուց եմ նկարում, նույնիսկ չեմ հիշում, թե որ տարիքից: Ասեմ, որ ինքնուս նկարիչ եմ: Ճիշտ է, ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա, բայց «գլուխ գովել» չհամարեք՝ հասկացա, որ նոր բան չեմ սովորելու այնտեղ ու չշարունակեցի: Այս շնորհն ինձ փոխանցվել է գեներով՝ հայրական կողմից: Նաև, երբ սկսում ես որևէ ասպարեզում փորձել ուժերդ, ինչ-ինչ քայլեր անել՝ անկախ քեզանից անընդհատ մի նոր բան ես բացահայտում: Այնպես որ, տարիների հետ ձեռքս ավելի բացվեց:

-Բացի նկարելուց, այլ զբաղվածություն ունե՞ք այսօր:

-Հիմնական՝ ոչ:

-Կարեն, երեք ու կես տարի անազատության մեջ եք անցկացրել, այո՞:

- Գիտեք, ես անազատության մեջ երբեք չեմ եղել:

-Իսկ այդ երեք ու կես տարի՞ն:

-Դա ընդամենը տարածքազրկում էր: Չկա մեկն, ով կարող է ինձ ազատազրկել. իհարկե, կարող են տարածքազրկել, ժամանակազրկել, առողջազրկել, բայց ոչ ազատությունից զրկել: Դա իմն է, իմ մեջ է: Ազատություն ասելով չեմ հասկանում, թե ինչ է՝ 10 քայլ ավել ազատ տարածք ունեմ, նշանակում է ազատ եմ: Ո՛չ, դա ազատություն չի: Ազատությունն այն է, որ նույնիսկ այդ ձեռնաշղթաների մեջ քո ազատությունը չի սահմանափակվում, անխոցելի է… Այնպես որ, այդ ազատազրկում բառը ինձ չեմ վերագրում, չեմ համարում, որ ազատազրկված կյանքում եմ եղել:

-Ամեն դեպքում՝ սահմանափակ տարածքում եք եղել. ըստ հանցագործությունների ծանրության, արդյոք տարբերակված մոտեցում կա կալանավորների նկատմամբ:

-Գիտեք, մարդ կա իր ուսերին 3 հատ սպանություն ունի, մարդ էլ կա՝ վթարի արդյունքում է հայտնվել այնտեղ, բայց երկուսի նկատմամբ էլ հավասար վերաբերմունք կա: Վաղաժամկետ ազատվելու ժամանակ բոլորին պարտադիր նույն հարցն են տալիս՝ «Ուղղվե՞լ ես»: Ո՞վ կարող է ինձ ասել, այդ վթարի ենթարկվածի ինչը՞ պետք է ուղղվի: Եվ հետո, մարդը ձևավորվում է մինչև 15 տարեկան, որոշ դեպքերում՝ 20, ու այդպես էլ ամբողջ կյանքում մնում է… Մարդկանց հաճախ սարքում են «գիժ», հետո էլ ասում՝ դատենք: Դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչդ քեզ դասից հանում է, գուցեև վրադ ձեռք բարձրացնում՝ ասելով, որ դասդ չես սերտել, սա քեզ պատիժ, որ մյուս անգամ սովորես: Բայց դրանից ավելի ես ջղայնանում չէ՞, նորից չես սովորում ու ատում ես և՛ առարկան, և՛ դասավանդողին: Իսկ երբ նույնիսկ չսիրածդ առարկայի դասատուն քեզ ուղղակի սաստում է, ասում՝ «ամոթ քեզ», ամեն ինչ անում ես, որ լավ սովորես, հաջորդ անգամ ամոթով չմնաս: Նույնն է նաև այս դեպքում. ամեն ինչ փոխադարձ պետք է լինի, որպեսզի մարդը այս երկիրն ընկալի ոչ թե որպես պետություն, այլ՝ հայրենիք: Էլի իմ հողն ու ջուրն է, իմ ժողովուրդը, մանկությունս այստեղ է անցել, բայց արդեն վերաբերմունքդ փոխվում է, հիասթափվում ես, քեզ դավաճանված ես զգում:

-Ձեր խոսքերից կարելի՞ եզրակացնել, որ մտածում եք Հայաստանից հեռանալու մասին:

-Ճիշտն ասած՝ ունեմ նպատակ այստեղից գնալու, որովհետև այստեղ չեմ տեսնում ապագա, հույս, որ կարող ես ինչ-որ մի բան անել ու գնահատվել, «շառի» մեջ չընկնել: Կարծես անընդհատ լարված լինես, չես կարողանում թուլանաս ու կենտրոնանաս, կոնկրետ քո գործով զբաղվես: Գնալ ցանկանալուս միակ պատճառը դա է, թե չէ ես ոչ մեկից պակաս չեմ սիրում իմ հայրենիքը, իմ Երևանը:   

- Վերադառնալուց հետո զգացի՞ք փոփոխություններ Ձեր ներսում, մտածելակերպում, գուցե նաև շրջապատի մարդկանց՝ Ձեզ հետ հարաբերություններում, շփման մեջ:

-Որոշ փոփոխություններ իմ ներսում եղան, անկասկած: Ինչ վերաբերում է մարդկանց վերաբերմունքին, ապա միայն ինձ չճանաչողների մոտ կարող է նման փոփոխություն լինել: Իմ ընկերները, մտերիմներն ինչպե՞ս կարող են հիմնվել մեկ հոգու՝ դատավորի կարծիքի վրա ու ամեն ինչ դնել մի կողմ: Դա կնշանակի, որ իրենք իրենց արհամարհեն, իրենց՝ տարիների ընթացքում ձևավորված կարծիքն անտեսեն ու ուրիշի կարծիքով առաջնորդվեն: Փառք Աստծո, նման մարդիկ իմ ընկերների շրջապատում չկան, երևի բախտս բերել է (ժպտում է):

-Կարեն, գաղտնիք չէ, թե ինչ պատճառով էիք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Հետաքրքիր է, կանանց նկատմամբ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է այս ողջ պատմությունից հետո:

-Մի կինը չի կարող փոխել տղամարդու կարծիքն ու վերաբերմունքը մնացած բոլոր կանանց նկատմամբ: Այն, ինչ փոխվում է, առընչվում է միայն այդ մեկ հոգուն, բայց նրանով ոչինչ չի որոշվում. ինչպես միշտ՝ ինձ համար կինը մնում է կին:

-Զգուշավոր չե՞ք դարձել կանանց հետ շփման մեջ:

-Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա մի քիչ ավելի ամրապնդվել է: Չես ցանկանում հավատալ, որ կարող է նորից նման բան կրկնվել…

-Գիտեմ, որ խուսափում եք այս թեմայի շուրջ խոսելուց, բայց փորձենք չշրջանցել. ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ եք Ձեր՝ անազատության մեջ հայտնվելու պատճառ դարձած անձին:

-(Մտածում է) չէ…

-Խուսափե՞լ եք հանդիպումից:

-Ուղղակի այնպես է ստացվել, որ չենք հանդիպել, ցանկություն էլ չեմ ունեցել հանդիպելու…

-Պարզաբանելու հարցեր չունեի՞ք:

-Այդ պարզաբանման նպատակը, իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ կփոխվի, ո՞վ դրանից իրեն ավելի լավ կզգա, ի՞նչ կորուստ կվերականգնվի. ո՛չ մի:

-Գիտեմ, որ բանտում գտնվելու ընթացքում ամուսնացել եք, ընտանիք եք կազմել:

-Արդեն՝ ոչ, ինչպես ամուսնացանք, այդպես էլ ամուսնալուծվեցինք: Բայց պատճառները կարևոր չեն, չեմ մանրամասնի:

-Միգուցե Ձեր ճաշակի հարցո՞ւմ են փոփոխություններ տեղի ունեցել այս ընթացքում:

-Դե, տարիքի հետ միշտ էլ ճաշակդ փոխվում է: Երբ հիշում ես մանկության տարիներին ո՞ւմ էիր համակրում ու հիմա՞ ում՝ հասկանում ես, թե ինչքան ես փոխվել: Բոլորի մոտ է այդպես: Բայց իմ ամուսնալուծության հետ ճաշակը կապ չունի, քանի որ հասուն տարիքում եմ ամուսնացել (ժպտւմ է): Ուղղակի այդպես էր պետք:

-Իսկ ՆՐԱՆ փնտրո՞ւմ եք:

-Հին ժողովրդական խոսք կա. «Սերն ու շառն իրար նման են, ինչքան լարում ես՝ էնքան փախնում է: Ինչքան դու ես փախնում՝ այդքան լարում է»: Այդ պատճառով ես չեմ «լարվում» իմ սիրո, երկրորդ կեսիս գտնելու ետևից: Հատկապես, որ այժմ ամբողջովին նվիրվել եմ իմ ցուցահանդեսին, շատ լուրջ եմ մոտենում այդ գործին: Այնպես չի, որ չեմ կարևորում ընտանիքը, երկրորդ կես գտնելը: Ուղղակի, դեռ ժամանակը չի, ըստ իս:

-Բռնկո՞ւն եք բնավորությամբ: Կարո՞ղ եք քայլեր անել պահի ազդեցության տակ, ինչի համար հետո կզղջաք:

-Իմ կյանքում նման բան մինչև այսօր չի եղել, բայց չեմ էլ բացառում, որ կարող է լինել: Բոլորս էլ միս ու արյունից ենք, չգիտենք, թե կյանքը մեզ ուր կամ ինչի կարող է հասցնել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) Այսօր, 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում Այսօր, 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը Այսօր, 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան Այսօր, 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) Այսօր, 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից Այսօր, 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև 27/12/2024 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան 27/12/2024 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 27/12/2024 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 27/12/2024 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան 27/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 27/12/2024 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին 27/12/2024 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան 27/12/2024 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին 27/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով 27/12/2024 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը 27/12/2024 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու

Տվյալ բաժնի վերջին նյութերը