Ժողովրդագրություն, զբաղվածություն, իսկապես, մատչելի բնակարան. Արտեմ Ասատրյանի ամփոփումը

25/12/2015 11:30

Ժողովրդագրություն, զբաղվածություն, իսկապես, մատչելի բնակարան. Արտեմ Ասատրյանի ամփոփումը


Անցնող տարին սոցիալական ոլորտի համար բարդ տարի էր, բայց և այնպես այն նշանավորվեց մի շարք կարևոր ծրագրերի ներդրմամբ և շարունակականությամբ, որոնք կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով կապահովեն սոցիալական ոլորտի զարգացումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս խառը օրերին ժամանակ գտավ Aysor.am-ի հետ տարեվերջյան հարցազրույցի համար:

Իհարկե, ցանկություն կար ամփոփել տարին ամբողջությամբ, բայց նախանշեցինք երեք հիմնական ուղղություն-ծրագիր, որոնք կյանքի են կոչվել Կառավարության կողմից և որոնք իսկապես կարևորագույն նշանակություն ունեն գրեթե յուրաքանչյուրիս կյանքում: Դրանք են՝ 3-րդ և ավելի երեխաների ծնունդը և ընտանիքի խրախուսումը, զբաղվածությունը, ինչպես նաև ժողովրդագրությունը, որը, օրինակ, լուծելու է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսինն է, իսկապես, ՄԱՏՉԵԼԻ  բնակարան ձեռք բերելը: Ի դեպ, նախարարը խոստացավ՝ առաջիկայում, իսկապես, լրջագույն օրենսդրական փոփոխություններ կարվեն, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ձեռք բերել մատչելի բնակարաններ ոչ միայն նոր կառուցվող շենքերում, այլև՝ երկրորդային շուկայում….

Ընտանեկան դրամագլուխ. Ի՞նչ արդյունքներ ունենք

2014թ հունվարից մինչև 2015 թ-ի նոյեմբերը ներառյալ շուրջ 6 մլրդ դրամ գումար է  փոխանցվել ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդի հետ կապված, որից օգտագործվել է շուրջ 200 մլն դրամը: Այս ընթացքում ստացել ենք բազմաթիվ քաղաքացիների առաջարկություններ, մասնավորապես գյուղական բնակավայրերից, որ երեք ուղղությունները, որոնք վերաբերում են  սահմանված դրամագլխի ստացման գործընթացին, դրանք հնարավորություն չեն տալիս կամ ամբողջությամբ չեն հոգում կարիքների բավարարումը՝ հիփոթեքային վարկի մարումը, ուսման վարձի տրամադրումը, բժշկական ապահովագրությունը և այլն: Եվ այդ պատճառով Կառավարությունը որոշում կայացրեց դրամագլխի միջոցների օգտագործումն ընդլայնել ևս երկու ուղղություններով, որոշումն արդեն ընդունվել է:

Մասնավորապես, շուրջ 600 գյուղական համայնքներ՝ սահմանամերձ, բարձր լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող, որոնք ներառված են Կառավարության ցանկում, հնարավորություն տրվեց, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն նաև անշարժ գույք ձեռք բերելու համար: Սա էական էր այն առումով, որ գյուղական բնակչության համար հիփոթեքով բնակարան գնելու գործընթացը մատչելի չէր և ըստ էության այդ ուղղությունը չէր աշխատում, քանի որ բանկերը վարկ տրամադրելու համար համապատասխան ընթացակարգեր ունեն և գյուղական բնակավայրերի բնակիչները հիմնականում չեն համապատասխանում դրանց: Ի դեպ, որոշումը կարևոր էր նաև այն իմաստով, որ տրված միջոցներով գյուղական համայնքներում հնարավոր է նաև անշարժ գույք ձեռք բերել:

Երկրորդ կարևոր ուղղությունը. այդ միջոցները հնարավորություն տրվեց ուղղել նաև գյուղատնտեսական վարկերի, որոնք սուբսիդավորվում են Կառավարության կողմից, մարմանը: Քանի որ ի սկզբանե ընտանեկան դրամագլխի ամբողջ նպատակը կայուն ընտանիքների ձևավորմանն ու զարգացմանը նպաստելն էր, կարծում ենք, որ այս երկու ուղղությունները ևս ուղիղ այս նպատակին են ուղղված և կաջակցի նշածս ընտանիքներին իրենց խնդիրները լուծելու, իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը կարգավորելու համար:
Առաջիկայում մենք կվերլուծենք, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այս ծրագիրը և ինչքանով նպատակներին ծառայեց այն, և եթե անհրաժեշտություն լինի, ապա առաջարկությունները կներկայացնենք Կառավարությանը, որպեսզի այդ միջոցները նաև ընտանիքների համար հասանելի լինեն:

Զբաղվածության խնդիրների լուծում՝ Տավուշի մարզում ներդրված պիլոտային ծրագրի օրինակով

Զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում, երբ կարևորեցինք զբաղվածության ապահովման խնդիրների լուծումը, Տավուշում ներդրվեց պիլոտային ծրագիրը, որի նպատակն էր պասիվ ծրագրերից անցում կատարել ակտիվ զբաղվածության ծրագրերի խթանմանը: Երկու հիմնական ուղղություն ենք ամրագրել. մեկը կայուն զբաղվածության ապահովումն է, մյուսը՝ ժամանակավոր զբաղվածության ապահովումը:

Իհարկե, մեր հիմնական թիրախն ու խնդիրը կայուն զբաղվածությունն ապահովելն է՝ այն առումով, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցելով աշխատանք գտնել կարողանանք նրանց դարձնել կայուն զբաղվածություն ունեցող անձ և ոչ թե ժամանակավոր: Իսկ դրա համար էական ներդրում է պետք ու ճիշտ՝ կարիքը գնահատելը, մասնագիտական կողմնորոշման խնդիրներին անդրադառնալը, հասկանալը, թե արդյոք այդ մասնագիտությամբ աշխատաշուկայում հնարավոր է աշխատանք գտնել և դա արդյոք կապահովի կայուն զբաղվածություն, թե ոչ:

Ամենակարևորը, որ կարողանանք մեծացնել մեր իրականացվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը: Դրա համար ներմուծեցինք ցուցանիշ, որպեսզի մենք նաև մեր աշխատանքը գնահատենք՝ արդյոք ծրագրերում ընդգրկված անձը որևէ (դա կլինի մասնագիտական ուսուցում, գործատուին աջակցություն, աշխատավարձի փոխհատուցում, այլ վայր աշխատանքի գործուղում և այլն) ծրագրի ավարտվելուց հետո շարունակում է լինել զբաղված, թե դադարում զբաղված լինել: Որովհետև, կրկնում եմ, մեր նպատակը ոչ թե այդ ժամանակում զբաղվածությունն ապահովելն է, այլ որպեսզի հետագայում իրենք շարունակեն իրենց զբաղվածություն-աշխատանքը: Այս ցուցանիշը մենք ներմուծել ենք, որպեսզի, ինչու չէ, նաև մեր գործակալության աշխատողների պատասխանատվությունը բարձրացնենք, որ նաև նրանք կարողանան ավելի լիարժեք գնահատել կարիքը, ավելի ճիշտ որոշում կայացնել, թե որ անձին, որ ծրագրում ընդգրկեն կամ առաջարկեն, որ ընդգրկվի, քանի որ անձն ինքն է որոշում կայացնում ընդգրկվածության մասով:

Այս ամենի հիման վրա արված վերլուծությունը հնարավորություն տվեց օրենքում քաղաքականության փոփոխություններ առաջարկել, քանի որ նույն գործազրկության նպաստի պարագայում նպաստ ստացողների ընդամենը 6 տոկոսն էր, որ հետագայում աշխատում էր կամ շարունակում էր աշխատանք ունենալ: Դա նշանակում է, որ դա ուղղակի պասիվ նպաստ տրամադրելու ծրագիր էր, որը չէր ակտիվացնում քաղաքացուն, չէր դարձնում նրան ավելի մրցունակ և չէր ապահովում նրա հետագա կայուն զբաղվածությունը:
Այս ծրագրերի ներքո, որ արդեն երկրորդ տարին իրականացվում է, ունենք տարածաշրջաններ, բնակավայրեր, որտեղ օբյեկտիվորեն հնարավոր չէ կայուն զբաղվածության ծրագրեր իրականացնել, ելնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներից, առկա իրավիճակից, նաև աշխատանք փնտրող անձանց կարողություններից, կառուցվածքից և այլն: Դրա համար երկրորդ ուղղությունը ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերն են:

Հաշվի առնելով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի համայնքների ամենատարբեր խնդիրները, այդ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունն ու նաև այդ համայնքներում բնակվող մեր քաղաքացիներին ժամանակավոր զբաղվածությամբ ապահովելու, նաև եկամուտ ապահովելու կարևորագույն նպատակները, ՀՀ Նախագահի հանձնարարականով, ՀՀ վարչապետի ցուցումով մենք իրականացրեցինք այս ծրագրերը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: 44 համայնք ընդգրկվեցին այս ծրագրերում և շատ կարևորում եմ, որ նախապես մարզպետարանների հետ, համայնքների ղեկավարների հետ մեր գործակալությունը անհրաժեշտ աշխատանքներ իրականացրեց, որպեսզի յուրաքանչյուր համայնքի համար դուրս բերվի կարևորագույն ուղղությունը, ի վերջո խնդիրները բազմաբնույթ են, բայց այս կարճ ժամանակահատվածում իրականացվող ծրագրերը սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ 44 համայնքներում դուրս բերվեցին խնդիրները, թե որոնք են ավելի շատ կարևորում, որպեսզի լուծում ստանան, և ըստ այդմ շուրջ 60 մլն դրամ հատկացվեց զբաղվածության ոլորտին ուղղված ծրագրերից դրանց իրականացմանը:

400 անձ անցած երեք ամիսների ընթացքում ժամանակավոր զբաղվածություն ունեցավ՝ օրական 7 հազար դրամ վճարով և լուծեցինք շատ կարևոր հարցեր՝ պաշտպանական նշանակության ինժեներական կառույցներ, ճանապարհների հետ կապված խնդիրներ, գերեզմանների բարեկարգման հարցեր, ջրագծերի, լուսավորության անցկացում և այլն: Այսինքն ՝ այն բոլոր խնդիրները, որոնք տվյալ համայնքի համար արդիական են համարվել:

Հիշեցնեմ, որ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ եթե այս ծրագիրը հաջողվի, ապա հաջորդ տարի նմանատիպ ծրագրեր կիրականացվեն ամբողջ հանրապետությունում և դրա համար պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ, որպեսզի 2016 թվականին այդ ծրագիրն իրականացնենք բազմաթիվ յալ համայնքներում և ՀՀ մյուս մարզերում:

Ժողովրդագրության խնդիրներ 

2009 թվականին Կառավարությունը հաստատեց Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն 2009-35 թթ. համար: Դա առաջին փորձն էր ժողովրդագրական խնդիրներին համակարգված անդրադարձ կատարելուն Կառավարության կողմից: Այդ ռազմավարությամբ սահմանվեցին տարեկան ծրագրերի միջոցով իրականացվելիք գործողությունների անհրաժեշտությունը՝ յուրաքանչյուր տարի Կառավարությունը հաստատում է տարեկան ծրագիրը՝ ներառելով համապատասխան միջոցառումները, որպեսզի ժողովրդագրական  իրավիճակի բարելավման ուղղությամբ առարկայական քայլեր արվեն ու արդյունքներ ունենանք:

2014 թվականին հաստատված Կառավարության ծրագրում ամրագրվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի անհրաժեշտությունը և այս 1.5 տարվա ընթացքում նաև մեր գործընկերների հետ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու ոլորտի փորձատու ներկայացուցիչների հետ իրականացվեց համապարփակ ուսումնասիրություն, որի արդյունքում ունեցանք հիմնական խնդիրները վեր հանած վերլուծություն: Ըստ այդմ, հայտնի է, թե որ խնդիրների հետ կապված ինչ լուծումներ են առաջարկվում, որպեսզի և կարճաժամկետ, և միջնաժամկետ, և երկարաժամկետ ժողովրդագրական վիճակի բարելավում ունենանք:

Այս ամենը հիմքում ունենալով՝ մշակել ենք Ազգային ծրագիրը 2016-18 թվականների համար, որը երկու անգամ վարչապետի մոտ է քննարկվել և մյուս գերատեսչություններում: Արդեն ունենալով 2009-35թթ. ռազմավարությունը փորձել ենք ունենալ Ազգային ծրագիր, որի ներքո կփորձենք ավելի ամբողջական ու համակարգված լուծումներ տալ խնդիրներին ու առաջին հերթին քաղաքացիների զբաղվածության ապահովումը խթանելով: Բացի դա, առանձնացրել ենք բնակարանային ապահովության մատչելիությունը. Որոշակի խմբերի համար որոշակի ծրագրեր ենք առաջարկում, որպեսզի հնարավորություն ընձեռվի մեր քաղաքացիներին ձեռք բերել իսկապես մատչելի բնակարաններ: Սա շատ կարևոր հարց է, որը Կառավարության ուշադրության կենտրոնում է: 

Պետությունը բավականին ծրագրեր իրականացնում է, բայց կարիքներն էլ շատ են: Այս բոլոր խնդիրները վեր հանելով, դրանց լուծումները նախանշելով՝ նաև հասկանում ենք, որ համապատասխան ռեսուրսներ են դրանց համար անհրաժեշտ, բայց շատ էական ու կարևոր եմ համարում, որ այս ծրագրերը նախապատրաստելով, ունենալով նաև իրենց իրականացման մեխանիզմները, ավելի պատրաստ ենք լինում դրանց իրականացմանը:

Ի դեպ, Ազգային ծրագրի նախագծում նախատեսել ենք Ժողովրդագրության հիմնադրամի ստեղծում, որպեսզի ռեսուրսներ կարողանանք ուղղել նշածս ծրագրերի իրականացմանը: Իհարկե, հասկանալի է, որ հնարավոր չի լինի միանգամից բոլոր ծրագրերը կյանքի կոչել, այն էլ միաժամանակ, բայց այդ ծրագրերի առկայությունը բերելու է դրանց իրականացմանը: Եվ առաջիկայում նախագիծը որոշակի վերամշակելով այն կներկայացնենք Ազգային ժողով՝ հանրային քննարկումների փուլն անցնելով:

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:11 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կկազմակերպի բողոքի ակցիա` Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ Այսօր, 20:50 Բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղում և վճարային տերմինալում եղած գումարը Այսօր, 20:31 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը մեկ ամսից ավելի է՝ չի քննվում Այսօր, 20:11 Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է․ Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել զրպարտությունը Այսօր, 19:53 Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնները Այսօր, 19:35 Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք․ Վարդան Ոսկանյան Այսօր, 19:18 Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան Այսօր, 19:03 «Արցախը սեր էր, Նիկոլ․ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես»․ Աշոտյան Այսօր, 18:47 Ժաննա Անդրեասյանը ԱՄՆ դեսպանի հետ է հանդիպել Այսօր, 18:32 Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է․ Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան, քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է Այսօր, 18:17 «Ի տարբերություն շատերիդ՝ իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին Այսօր, 18:04 Աննա Վարդապետյանը Արամ Արամյանին նշանակել է իր տեղակալ Այսօր, 17:52 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում Այսօր, 17:36 «Վազ 2104»-ի բեռնախցիկում հայտնաբերված սիգն առգրավել են Այսօր, 17:20 Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց առաջնության հաղթողները Այսօր, 17:05 Տարօրինակ է, որ Փաշինյանը խոսում է մեր երկրի՝ «ազգ-նահատակի» իմիջ ունենալու մասին, բայց չի ասում՝ ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին․ Աբրահամյան Այսօր, 16:48 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց աշխատանքից ազատելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող․ Ռուբեն Մելիքյան Այսօր, 16:33 LIVE. Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ Այսօր, 16:27 Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին Այսօր, 16:16 «Հուսով եմ՝ չեք մերժի». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկների Այսօր, 16:13 Ֆրանսիայի վարչապետը Մուրադ Փափազյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով (Տեսանյութ) Այսօր, 16:08 Վեհափառն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ խոսել է ՀՀ անվտանգային խնդիրներից Այսօր, 16:06 Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք Այսօր, 16:03 Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը Այսօր, 15:52 Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է Այսօր, 15:37 Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները գործադուլ անող վարորդների նկատմամբ. Արման Թաթոյան Այսօր, 15:28 Շատ անելիքներ կան Ադրբեջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Այսօր, 15:13 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան Այսօր, 15:01 Երևանում բազմաթիվ անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամրջից ընկել է. Shamshyan Այսօր, 14:30 Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն Այսօր, 14:21 ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն Այսօր, 14:19 Վարորդների գործողությունների համար փոխքաղաքապետը ՀՀ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Այսօր, 14:09 Ինչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքից Այսօր, 14:05 Քաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն Գրիգորյան Այսօր, 13:39 Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Այսօր, 13:34 Վարորդները փորձում են ճնշել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ կոմպրոմիսի գնանք, ասենք՝ մի քիչ քիչ գողացեք․ այս խոսակցությունները չեն լինելու. Երևանի փոխքաղաքապետ (Տեսանյութ) Այսօր, 13:25 Աղվան Վարդանյանը մոտեցել է ինձ ու ասել՝ «ե՞րբ ազատ կլինեք, գնանք մի հատ սրճենք, մի քիչ զրուցենք». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:20 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 13:14 Նիկո՛լ, ստում ես, ՀՀ-ն այլևս բռնատիրական երկիր է. Մետաքսե Հակոբյան Այսօր, 13:11 Անահիտ Մանասյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր Այսօր, 13:07 Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:03 LIVE. Փոխքաղաքապետի պարզաբանումը՝ տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Այսօր, 13:02 Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարար Այսօր, 12:58 Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ Քաղաքապետարան Այսօր, 12:55 Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից Այսօր, 12:50 Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ. Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանին սպառնալու մասին Այսօր, 12:45 Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ Աղազարյան Այսօր, 12:37 «Կոմպրոմիսի չենք գնալու»․ վարորդների գործադուլի կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության Այսօր, 12:19 Սիրիայում տիրող իրավիճակի հարցով ԱՄՆ-ից կապ են հաստատել ՌԴ-ի հետ Այսօր, 12:17 «ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար Այսօր, 12:15 Մենք են այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:09 Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:06 Թող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. Չախոյան (Տեսանյութ) Այսօր, 12:03 Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևանին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասեր Այսօր, 11:59 Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. Աբգարյան Այսօր, 11:53 Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:52 Կհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը Այսօր, 11:43 Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Միրզոյանը և ՄՔԴ անդամ երկրների ասամբլեայի նախագահը անդրադարձել են Հայաստանի հետ փոխգործակցությանը Այսօր, 11:28 2025-ի պետական բյուջեի նախագիծը «Հայաստան» դաշինքը համարում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում. Արթուր Խաչատրյան Այսօր, 11:23 Հայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:16 «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել Այսօր, 11:12 Այս պահին քաղաքում տրանսպորտային կոլապսն ամբողջովին մնում է քաղաքային իշխանությունների պատասխանատվությանը. ավագանու անդամ (Տեսանյութ) Այսօր, 10:57 «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 10:52 Միրզոյանը Նիդերլանդների զարգացման նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկին» Այսօր, 10:49 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Այսօր, 10:46 ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր են Այսօր, 10:42 «Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջը Այսօր, 10:35 ԱԺ-ում ներկայացվում է 2025-ի պետական բյուջեի նախագծի վերանայված տարբերակը. տնտեսական աճը կանխատեսվել է 5.1 տոկոս Այսօր, 10:29 Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը Այսօր, 10:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:14 ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա, Լարսը բաց է Այսօր, 10:13 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:06 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ Այսօր, 10:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ երթուղիներ դուրս չեն եկել․ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ՝ շանտաժի դրսևորումներով․ Կոստանյան Այսօր, 09:46 Kinodaran, Yandex Plus և ИВИ. «UNLIM» 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից Այսօր, 09:31 «Հրապարակ». Առաջիկայում գլխավոր դատախազը հնարավո՞ր է մտնի խորհրդարան, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Մարդկանց «ասֆալտին փռելու» հերթական փուլն է մեկնարկել Այսօր, 09:17 «Հրապարակ». ՔԿ նորանշանակ ղեկավարը ձեռնամուխ է եղել Փաշինյանի հանձնարարականների կատարմանը Այսօր, 09:15 «Փաստ». Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Հիմա էլ Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը Այսօր, 09:12 «Փաստ». Ինչից հետո է Հովիկ Աղազարյանը որոշել «մերժել վարչապետի խնդրանքը» Այսօր, 09:07 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի շոուները շարունակվում են Այսօր, 09:01 «Ժողովուրդ». Ինչի կապակցությամբ են ՔՊ-ականները շնորհավորել Բաբկեն Թունյանին Այսօր, 08:59 «Հրապարակ». Փաշինյանը թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատև արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել 02/12/2024 22:16 Գլոմերուլոնեֆրիտ․ Երիկամների բորբոքման պատճառներն ու ախտանշանները 02/12/2024 21:57 Վրաստանում «նարնջագույն հեղափոխության» փորձ է արվում․ Պեսկով 02/12/2024 21:35 Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա սրբության սրբոցը, նրա ապրելու, վերածնվելու հոգևոր սիմվոլը՝ Արարատը․ Չպետք է դադարել պայքարել․ Շարմազանով 02/12/2024 21:13 Խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը մոտ 2 միլիոն դրամ կարժենա, գումարը կվճարվի համայնքային բյուջեից 02/12/2024 20:47 Բաշար Ասադն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված վիճակը 02/12/2024 20:29 Աբովյանում, Հրազդանում, Վայքում, Սիսիանում, Թալինում, Ախուրյանում, Աշոցքում ձյուն է տեղում 02/12/2024 20:11 Միրզոյանը ՄՔԴ նախագահի հետ է հանդիպել 02/12/2024 19:55 «Լեգիոներական հիվանդություն»․ բուժման ընթացքը 02/12/2024 19:40 Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը․ Գուրգեն Մելքոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին 02/12/2024 19:27 Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 02/12/2024 19:10 «Բարեկամության» ուղեանցը փակ կլինի 02/12/2024 18:54 Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ զոհ և տուժածներ կան 02/12/2024 18:39 Արթուր Աթաբեկյանը՝ ԲԴԽ նախագահ․7 հոգի «կողմ» է քվեարկել 02/12/2024 18:22 Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է՝ ինչ պայմանով Իրանը կերկխոսի Թրամփի հետ