Եվ գլխավորը սերն է... Պետք է սիրես այն մարդուն, ում հետ որոշել ես ծերանալ. Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան

15/01/2016 19:49

Եվ գլխավորը սերն է... Պետք է սիրես այն մարդուն, ում հետ որոշել ես ծերանալ. Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան


Սիրով լցված բոլոր ընտանիքներում Աստված ներկա է, չէ՞ որ Աստված հենց Ինքը ՍԵՐ է: Սերն այն բացառիկներից է, որ որքան հնանում, այնքան ամրանում ու վառ է դառնում, տարիները նրան ոչ թե մաշում, այլ ավելի են գեղեցկացնում: Շուտով Սուրբ Սարգիսն է ու ՍԻՐՈ ՏՈՆԻ մեկնարկը տրված է, ինչի շրջանակներում Aysor.am-ն իր ընթերցողներին կներկայացնի հայ կայացած ու հայտնի զույգերի՝ տարիներ հաղթահարած սիրո պատմությունները, նրանց կյանքի այն դրվագները, որոնք հաճախ չեն բարձրաձայնվել: «Եվ գլխավորը սերն է...» նախագծի առաջին հյուրը Տիգրան Ներսիսյան-Նելլի Խերանյան ամուսնական զույգն է: 

ԵՍ քեզ սիրում եմ

Տիգրան. Առաջին անգամ հանդիպել ենք Թատերական ինստիտուտում, ու այդ կայծը միանգամից բռնկվեց: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ Նելլին շատ գեղեցիկ էր, ես էլ ոչինչ, վատը չէի (ծիծաղում է): Սիրահարվեցինք ու անբաժան դարձանք: Ինչ վերաբերում է խոստովանությանը, այս դեպքերում ասում են. «Լեզուն տկար է՝ բացատրելու և ասելու, թե դա ինչ է»: «Ամենաահավոր» բանն է, երբ առաջին անգամ ասում ես՝ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Այդ մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ մեր տանը՝ իմ սենյակում: Նրա հերթական այցելությունն էր մեր տուն, ու ես սիրո խոստովանություն արեցի: Հիշում եմ այդ պահին իր աչքերը, հայացքը, շրթունքները… Հետագայում շատ անգամներ եմ ասել, բայց դա ուրիշ էր (ժպտում է):

Նելլի. Տիգրանն ինձանից մեկ կուրս բարձր էր: Բոլոր կուրսերը շփվում էին միմյանց հետ: Մի անգամ միջանցքում զրուցելիս, վիճելիս` Տիգրանի ձեռքը կծեցի: Հիշում եմ, արյուն եկավ ձեռքից: Դրանից հետո մեր հարաբերություններն ավելի ջերմացան, թեև, ըստ տրամաբանության՝ հակառակը պետք է լիներ: Նրա վերջին սիրո խոստովանությունն եմ շատ լավ, փայլուն հիշում (ծիծաղում է): Հեռուստացույցով էր… Գիտեք, ես կարիք չեմ ունեցել անընդհատ բառեր լսելու, քանի որ նա ամեն պահ, ամեն արարքով է իր սերն ապացուցում: Մինչև հիմա ունեմ պահպանված այն նամակը, որը զբոսայգում նա էր գրել ինձ. սիրո ջերմ, գեղեցիկ խոսքեր: Չեմ էլ հիշում, թե այդ պահին ինչպե՞ս, որտեղից մեզ մոտ թուղթ ու գրիչ հայտնվեց:

Ռոմեոն և Ջուլիետը

Տիգրան. Ուսանողության տարիներին Համլետ Հովհաննիսյանը մեզ հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» խաղալու: Մենք բախտ ունեցանք շատ ճիշտ տարիքում՝ 18-19 տարեկանում մարմնավորել այդ հերոսներին: Մեր սիրահարվածությունը միաձուլվեց շեքսպիրյան կրքերին ու դարձավ «կոշմար» (ծիծաղում է):

Մրցակցության պակաս չկար

Տիգրան. Միշտ էլ կան աղջիկներ, որոնց տղաները տենչում են, անընդհատ նրանց շուրջբոլորը «ֆռֆռում», ամեն կերպ փորձում նրանց հասնել: Դե իհարկե, մեր ժամանակներում տղաներն էլ շատ գեղեցիկ էին, բարձրահասակ, թիկնեղ… Պատկերացրեք, թե ինչ դժվար էր ինձ համար: Բայց, դե ես սովոր եմ միշտ հաղթել ու հաղթեցի: Ճիշտ է, իր համար մեկ-երկու փոքրիկ վիճաբանությունների մեջ ընկել եմ անծանոթների հետ, բայց մեծ կռիվներ չեն եղել: Կարճ ժամանակամիջոցում հասկացան, որ իրենք պետք է «լքեն տարածքը» և մոռանան իրենց ունեցած ծրագրերի մասին: Բոլորն էլ ինձ լավ էին ճանաչում, «նվեր» չէի (ծիծաղում է). «փողոցում» մեծացած, բակը սիրող, տաքարյուն ու կռիվների պատրաստ, ընկերներին նվիրված տղա էի:

Բոլոր զույգերն էլ վիճում են

Տիգրան. Այ մեր կռիվները շատ ավելի բուռն էին: Կռիվների մեծ մասը խանդի պատճառով էր: Այն տարիքն էր, որ ես փորձում էի հաստատվել տղամարդու իմ դիրքում. այս մեկին այնպես նայեցիր, մյուսին ժպտացիր, սա ով էր, նա ով էր… Անհիմն մեղադրանքների, ստուգողական շրջան: Կռվում, օրերով միմյանց հետ չէինք խոսում ու այդպես ստուգվում էր մեր հարաբերությունների ամրությունը:

Նելլի. Խանդը մեր կյանքից, ընտանիքից էլ անպակաս չէր: Բոլոր տղամարդիկ խանդի լավ չափաբաժին ունեն իրենց ներսում: Նա ինչ-որ հարցերում նման է բոլորին, ինչ-որ հարցերում էլ տարբերվում է նրանցից, ու փառք Աստծո: Իր դրսևորած խանդն այնքան է, որքան կնոջն անհրաժեշտ է: Անտարբերությունն առանձնապես հետաքրքիր չի կին-տղամարդ փոխհարաբերություններում: Կարևորը, որ խանդը երբեք հիվանդության չի վերածվել, ինձ առանձնապես չի խանգարել, երբեմն՝ նույնիսկ դուր է եկել:

Հաշտեցման առաջին քայլը կնոջն է պատկանում

Տիգրան. Կարծում եմ, առաջին քայլը միշտ Նելլին էր անում: Չէ՞ որ 18 տարեկան տղայի մասին ենք խոսում, ով իր ներսի տղամարդուն էր ամրացնում: Անմոռանալի ժամանակահատված է, բոլոր երիտասարդներին ցանկանում եմ այդպիսի շրջան ունենալ, ապրել: Ընկերության շրջանը տևեց շատ կարճ՝ 2-3 տարի: Չէինք պատրաստվում շուտ ամուսնանալ, բայց…

Նելլի. Մի բան հստակ գիտեմ՝ ընտանիք ունենալը լուրջ աշխատանք է, ամենօրյա դժվարությունների հաղթահարում, քո անձի՝ երբեմն երկրորդ պլան մղելու գործընթաց, ներելու գործընթաց… Բայց ամենակարևորը սերն է, պետք է սիրես այն մարդուն, ում հետ որոշել ես ծերանալ:

Նրանց ընտանիքն արդեն 28 տարեկան է

Տիգրան. Վաղ տարիքում ամուսնացանք, իմ ընկերները, շրջապատը զարմացան, երբ իմացան, որ ամուսնանում եմ: Նման որոշումն ինձանից շատ հեռու էր, ես պետք է ազատ լինեի, աղջիկներով շրջապատված… Մտածում էինք, որ մեր ընկերությունը, անհոգ կյանքը 7-8 տարի կտևի, 26-27 տարեկանում նոր կամուսնանանք: Բայց ամուսնացանք 20-21 տարեկանում, 1988 թվականի հունվարի 30-ին մեր հարսանիքն էր: Դրանից օրեր անց առաջին միտինգը եղավ: Մեր մտերիմ ընկերները միշտ կատակով ասում են. «Այս ի՞նչ արեցիք, հենց ամուսնացաք՝ երկրում ամեն ինչ խառնվեց իրար»: Ակտիվ, դժվար, բայց հետաքրքիր ժամանակաշրջան էր, զարթոնքի տարի:

Նելլի. Ինստիտուտը նոր ավարտած՝ ամուսնացանք ու մինչ այսօր շարունակում ենք մեր համատեղ կյանքը: Ամուսնության որոշումը դժվարությամբ չեմ կայացրել, շատ հեշտ եմ ընտրություն կատարել: Տիգրան այնպիսի ամուսին է, ինչպիսին կցանկանայի, որ լինեին իմ աղջիկների ամուսինները:

Ամուսնության որոշումը Տիգրանն է կայացրել

Տիգրան. Հորս մահից հետո իմ ընտանիքում շատ բան փոխվեց: Մայրս սարսափելի հոգեվիճակում էր, ապրել չէր ցանկանում: Իր 50 տարվա ընկերը «լքել» էր իրեն: Զգում էի, որ կարող է կորցնեմ իրեն, նրան ոչինչ հետաքրքիր չէր այլևս: Հասկանում էի, որ իմ ընտանիքում ինչ-որ բան պետք է փոխվի, որպեսզի կյանքը շարունակվի, մայրս կարողանա ապրել: Հայրս 1986 թվականին մահացավ, ամիսներ անց՝ 1987 թվականին մենք նշանվեցինք: Դժվար է այդ տարիքում բեկումնային որոշում կայացնելը, կողքիս գերդաստանի մեծեր չկային: Աստված ինձ առատ բարեկամություն, քավոր չի տվել: Բայց ես իմ կյանքում ամենաճիշտ որոշումը կայացրեցի, որն արդարացված էր: Նստեցի մորս կողքին ու ասացի՝ ես ցանկանում եմ ամուսնանալ: Պետք է տեսնեիք, թե ինչ զարմացած հայացքով նայեց վրաս: Իհարկե, նա ճանաչում էր Նելլիին, գիտեր նրան… Մեր տունը կյանքով լցվեց:

Նելլի. Դերասան ամուսին ունենալը բարդ է, եթե դու այդ գործի մեջ չես, իսկ եթե այդ գործում, այդ ասպարեզում ես, ապա այն արդեն տանջալի բան է, անվերջ եփվում եք այդ ամենում (ժպտում է): Մեր գործը մտքի, սրտի, կամքի հետ է կապված ու շատ բարդ է գործից դուրս, առօրյայում քեզ գտնելը: Գուցե այս պատճառներով է, որ դերասան-ամուսինները հաճախ ընդհանուր լեզու չեն գտնում ու ամուսնալուծվում են:

Սկեսուրը սիրեց հարսին :-) 

Տիգրան. Դուք պետք է տեսնեիք, թե Նելլին ինչպիսի հարս էր մորս համար, և մայրս ի՜նչ սկեսուր էր կնոջս համար: Նրանք հրաշալի ընկերություն էին անում: Իմ դեմ իրենց կողմից «համախմբումներ» չէր լինում, բայց բոլոր պարագաներում մայրս Նելլիին էր պաշտպանում: Անիիս ծնվելուց հետո իրեն արգելեցի աշխատել, երկու տարի չխաղաց: Իմ ներսում գիտակցում էի, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, նա բեմ է վերադառնալու, բայց չէի բարձրաձայնում: Մայրս իմ որոշմանը դեմ կանգնեց, ըմբոստացավ՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ես արգելել, որ այս գեղեցիկ, տաղանդավոր աղջիկը բեմ բարձրանա»: Կարծում եմ, իրենք միմյանց շատ են սիրել: Պետք է խոստովանեմ, որ այդկերպ նաև Նելլիի ծնողները չեն խառնվել մեր ընտանիքի հարցերին, մեր մեջ երբեք զոքանչ-աներ-փեսա հարաբերություններ չի եղել: Ցավոք, այսօր արդեն Նելլիի մայրը չկա, բայց հայրն ու եղբայրը միշտ եղել ու մնում են իմ ընկերները: 

Նելլի. Ամուսնության ժամանակ Տիգրանն իմ առջև պայման դրեց՝ այլևս չաշխատեմ իմ մասնագիտությամբ: Ես էլ հիմարաբար համաձայնել էի այդ պայմանին ու շատ քիչ ժամանակ անց հասկացա, թե ինչ սխալ պայման եմ ընդունել (ծիծաղում է): Մնում էր կյանքիս ամենախելացի բանն անել՝ ձերբազատվել որոշումից: Այստեղ շատ մեծ գործ կատարեց իմ սկեսուրը. նա պնդեց, որ ես պետք է աշխատեմ, բեմ վերադառնամ: Մայրիկի ճնշումը շատ ուժեղ էր, բայց… Հավանաբար, Տիգրանն այդ պահին «տղայական» հայտարարություն էր արել, ինչից շատ արագ հրաժարվեց ու ես հայտնվեցի Համազգային թատրոնում ու ամուսնուս հետ շարունակեցի իմ թատերական գործունեությունը: Կարծում եմ, որ նա այդ ժամանակ իր կյանքի ամենակարևոր ու լավ որոշումներից մեկը կատարեց՝ հրաժարվելով իր իսկ պայմանից, քանի որ ինձ լավ չէի զգա այս կյանքում:

Ընտանեկան վեճեր

Տիգրան. Իհարկե, ցանկացած ընտանիքի պես մենք էլ մեր խնդիրներն ենք ունեցել: Հատկապես, նոր ամուսնացած շրջանում: Բոլոր երիտասարդների պես ես էլ չէի կարողանում շրջապատից, ընկերներից, քեֆերից կտրվել: Ո՞ր կինը չի վիճի, երբ իր ամուսինը տուն գա գիշերվա 3-ին (ծիծաղում է): Բայց դե ինքը հզոր պաշտպան ուներ՝ մայրս: Հիմա, երբ մայրս չկա, հասկանում եմ՝ ճիշտ էր: Գտնում եմ՝ բոլորս էինք ճիշտ: Երբ ամեն մեկն իր դիրքում է ճիշտ՝ ընտանիքը խաղաղ ու կայուն է լինում: Մեր ընտանիքում պիկեր եղել են, բայց պայթյունավտանգ պահեր՝ ոչ: Փոթորիկները, անհամաձայնություններն ինքս ինձ հետ է եղել, ոչ թե կնոջս կամ երեխաներիս:

Նելլի. Իմ էությամբ ես անուղղելի զգացմունքայնառատ երևույթ եմ, ինչն, իմ կարծիքով, այնքան էլ լավ չի: Սակայն, փառք Աստծո, արդեն գրեթե 30 տարի ինձ այդպիսին ընդունում, սիրում և տանում են:

Ու ծնվեց առաջնեկը

Տիգրան. Այդ մութ ու ցուրտ տարիներին ծնվեց մեր առաջնեկը՝ Անին: 1989 թվականին Մատենադարանի հարևանությամբ անընդհատ ցույցեր էին լինում, մեր տունն էլ հենց այդտեղ էր գտնվում: Երբ հավաքված ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես գոռում էր «միացում», մեր աղջիկը բարուրի մեջ թռնում էր: Երբ մեզ հարցնում էին՝ գնո՞ւմ եք միտինգի, ասում էինք՝ ոչ, միտինգն է մեր տուն գալիս (ծիծաղում է): Մեր կրտսեր դուստրը՝ Մանեն, 12 տարեկան է: Երեխան հրաշք է ու ինչքան պետք է սիրես դիմացինիդ, որ ցանկանաս՝ հենց այդ մարդը քեզ երեխա պարգևի:

Մութ ու ցուրտ տարիներ

Տիգրան. Իհարկե, այդպիսի պայմաններում նոր կազմավորված ընտանիքի համար դժվար էր կայանալը: Բոլորի հետ հավասար՝ այդ ամենի միջով անցել ենք, ոչ մի առավելություն ու «բոնուս» չենք ունեցել: Երջանիկ եմ, որ գիրք վառելուն ու ծառ կտրելուն հերթը չհասավ, բայց կարողացա հոգալ ընտանիքիս ջերմության մասին: Այսօրվա պես հիշում եմ, 90-92 թվականն էր, Նելլիի հետ գնացինք վառարան գնելու: Այնքան երջանիկ, ուրախ՝ մեր «փեչը» գրկած, ձյան միջով տուն էինք գալիս, ու մինչև այսօր այդ զգացողությունն ինձ չի լքում: Կյանքը լավացել է, առավել լավ ու հետաքրքիր գնումներ ենք արել, բայց այդ ուրախությունը չենք գերազանցել: Բայց ամենալավն այն էր, որ հույս կար բոլորի սրտում, գիտեինք, որ այս թունելի վերջում լույս կա: Բոլորն իրար հասնում, օգնում էին դժվար պահերին: 92 թվականին Ղարաբաղի պատերազմի մասին պատմող առաջին ֆիլմում նկարահանվեցի՝ «Արցախյան անավարտ օրագիր»: Նկարահանումներն էլ Արցախում էին ընթանում, հենց սահմանին:

Նելլի. Այդ դժվար տարիներին շատ ուրախ օրեր ենք ապրել: Մի դեպք կհիշեմ, որ մինչ այսօր պատմում ենք, նույնիսկ փոքր աղջիկս գիտի. այդ ժամանակ լողանալու, մարմինն ամբողջովին լվանալու մեծ հնարավորություններ չկային, գլուխն առանձին էինք լվանում, մարմինն՝ առանձին: Ու մի անգամ Տիգրանը գլուխը լվանալուց խեղդվում էր (ծիծաղում է): Սկեսուրս ասաց. «Այ տղա, բա ի՞նչ էինք ասելու՝ գլուխը լվանալուց խեղդվեց, մեռա՞վ»:

Բնավորությունները

Տիգրան. Ես շատ էմոցիոնալ եմ, պոռթկուն ու գիտեմ, որ նա կցանկանար, որ փոխվեի: Ուզում եմ, որ դա իր վրա այդքան շատ չազդի, չմտածի, բայց չեմ կարող իրեն փոխել, ինքս էլ փոխվել չեմ կարող: Մենք միմյանց սիրում ենք թերություններով հանդերձ:

Նելլի. Էմոցիոնալ մարդ է շատ ռոմանտիկ: Այդ տաքարյունությունն իրեն երբեմն խանգարում է: Ճիշտ է, այդ էմոցիաների շնորհիվ նա լիովին տրվում է դիմացինին, բայց այնպես չի, որ էմոցիաները խեղդում են իր գիտակցությունը:

Ուրախ ընտանիք

Նելլի. Ես հանճարեղ կարողություն ունեմ՝ ընտանիքիս անդաներին բարձր տրամադրություն ապահովելու (ծիծաղում է): Հիմա արդեն աղջիկները միացել են Տիգրանին ու խելագարվում են իմ արարքներից: Երբեմն սկլերոտիկ դրսևորումներ եմ ունենում (ծիծաղում է): Դե, կարող եմ, օրինակ, մոխրամանը սառնարանում դնել: Չնայած՝ նրանք ամեն մի փոքր բան կարող են մեծացնել, շահարկել ու ուրախանալ այսօրվա լեզվով ասած՝ իմ բոցերի, իսկ մեր երիտասարդ ժամանակվա լեզվով ասած՝ թույն բաների վրա:

Սերը հավերժ է

Նելլի. Կցանկանայի, որ մեր պատմությունը հավերժ լինի, երբեք չավարտվի: Մարդը հեռանում է, բայց զգացմունքները երբեք չեն ավարտվում, մնում են ու շարունակվում այս կյանքում: Այդ ամենը ինչ-որ մի տեղ կուտակվում ու հետո վերադառնում է քո երեխաներին, թոռներին, սերունդներին: Ուզում եմ, որ մեր դեպքում էլ այդպես լինի…

Տիգրան. Կցանկանայի, որ միշտ լինեն իմ կողքին և ամեն վայրկյան սիրեն ինձ, որովհետև իմ սերը դեպի իրենց՝ հավերժ է և հավիտյան:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Այսօր, 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին Այսօր, 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան Այսօր, 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց Այսօր, 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Այսօր, 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Այսօր, 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ Այսօր, 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան Այսօր, 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ Այսօր, 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) Այսօր, 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները Այսօր, 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե Այսօր, 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին Այսօր, 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել Այսօր, 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ Այսօր, 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Այսօր, 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Այսօր, 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում

Տվյալ բաժնի վերջին նյութերը