21/01/2016 13:19
Ատոմակայանի գործարկման ժամկետի երկարացումը պայմանավորված է ֆինանսական հարցերով. Երվանդ Զախարյան
Հայաստանի Ատոմակայանի գործարկման ժամկետի երկարացումը պայմանավորված է ֆինանսական հարցերով:
Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երավանդ Զախարյանը:
Անդրադառնալով երկրորդ էներգաբլոկի վերանորոգմանը՝ նա նշեց, որ միայն դրա համար պահանջվում է 300 մլն դոլար, իսկ նոր բլոկ կառուցելու համար՝ շուրջ 600 մլն դոլար:
«Խոսքը գնում է 4500 սարքավորումների մասին: Դրանց մասով արդեն ուսումնասիրություններ կատարվել են և կան առաջարկություններ, սակայն փաստաթղթերի ծավալները բավականին մեծ են, որոնք էլ այսօր ուսումնասիրվում են: Մի մեքենա փաստաթուղթ կա, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն»,- ասաց նա: