12/02/2016 12:50
Արծվիկ Մինասյան. Հենց այդպես էլ գրի` ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ
«Այդ լուրը ապուշություն էր: Հենց այդպես էլ գրի` ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով մամուլում առկա լուրերը, թե ՀՅԴ-ում խժդժությունները հասել են այնպիսի մակարդակի, որ միմյանց հետ չպայմանավորվելը, հնարավոր է, հարվածի տակ դնի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը:
Ըստ լուրերի` դաշնակցականները իրար մեջ չեն կարողանում համաձայնության գալ պաշտոններ վերաբերյալ:
Ա. Մինասյանը հավաստիացրեց, թե ոչ մի խմորում, խժդժությունը կուսակցության ներսում չկա: Բայց թե ինչ կորոշվի այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպվելիք հանդիպմանը, զերծ մնաց այս թեմայով մեկնաբանություններից:
Ինչ վերաբերում է հարցին, թե շրջանառվում են լուրեր, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեպքում ՀՅԴ-ն Արթուր Աղաբեկյանին կվերադարձնի Հայաստան, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»:
Նշենք, որ նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր դաշնակցական Արթուր Աղաբեկյանը ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: