Եթե կա որևէ հարբերություն փրկելու աննշան շանս, հաստատ դա կօգտագործեմ. Լուսինե Բադալյանը՝ գործունեության և ընտանեկան հարաբերությունների մասին

17/02/2016 14:54

Եթե կա որևէ հարբերություն փրկելու աննշան շանս, հաստատ դա կօգտագործեմ. Լուսինե Բադալյանը՝ գործունեության և ընտանեկան հարաբերությունների մասին


Հանրային ճանաչում ունեցող մարդիկ երբեք ասեկոսեների պակաս չեն զգում: Շատերը դրանից նեղսրտում են, շատերն՝ անտեսում, ոմանք էլ հակադարձում: Aysor.am-ի օրվա զրուցակիցը Լուսինե Բադալյանն է, բոլորին քաջածանոթ Լուլուն, ով միշտ ու ցանկացած հարցի շուրջ բարձրաձայն է խոսում: Սկզբունքին հավատարիմ՝ հաղորդավարուհին անկեղծացավ և՛ գործնական, և՛ անձնական հարցերում:

-Լուսինե, բոլորովին վերջերս դուք հեռացաք հեռուստադաշտից: Այժմ միայն ռադիոյո՞ւմ եք: Սպասե՞նք Ձեր հերթական վերադարձին հեռուստաեթեր, թե՞…

-Ես հեռուստաեթերում եմ 1998 թ-ից և արդեն հասցրել եմ փոխել մի քանի հեռուստաալիք: Ամեն փոփոխությունից հետո, բնականաբար, եղել է մի փոքր դադար: Կարծում եմ՝ դա նորմալ է: Հեռուստաեթերը իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է:

-Առավել, քան ռադիո՞ն:

-Այդ հարցը միշտ են ինձ տվել ու ես միշտ պատասխանել եմ՝ առանց երկուսի էլ կյանքս չեմ պատկերացնում: Ռադիոկայանս՝ ռադիո «Վանը», տան պես մի բան է ինձ համար, դրա համար այստեղ աշխատում եմ 2002 թվականից: Այն կայացած է, ունի իր հստակ սկզբունքները և եթե փոփոխությունների կարիք է ունենում, բոլորս միասին փոփոխվում ենք, բայց չենք փոխարինվում: Հեռուստատեսությունը մի քիչ այլ է, այն փոխում է իր ճանապարհն ու դու սկսում ես չհամապատասխանել: Կամ էլ դու արագ աճում ես, և հեռուստակայանն է սկսում քեզ չհամապատասխանել: Հետևաբար, հարկավոր է լինում ինչ-որ բան փոխել:

-Ճիշտ է, ցանկացած բնագավառում հիասթափություններ լինում են, բայց այս բնագավառում դրանք առավել շատ են ու հաճախ: Նման հիասթափությունները հեշտությա՞մբ եք հաղթահարում:

-Ընդհանրապես, ցանկացած հիասթափություն ցանկացած բնագավառում ցավալի է, բայց՝ հաղթահարելի: Ի վերջո՝ հիասթափություններն են քեզ ստիպում անել ավելին:

-Դուք այս դաշտում արդեն կայացած եք. ժամանցային հեռուստա-ռադիոհաղորդումների պակաս այսօր չունենք: Ինչպե՞ս եք գնահատում որակային առումով, առջընթաց և՞ս ունենք:

-Գուցե ունենք, բայց ես որակային առումով այդ առաջընթացն առանձնապես չեմ տեսնում:

-Նախորդ տարի հաճախ էիք Հայաստանից մեկնում ու շատերը մտածում էին, թե շուտով ընդմիշտ կհեռանաք հայրենիքից:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել: Մի պահ երազանքս կատարվեց, ճամփորդելու առիթները հաջորդում էին իրար, և ես անսահման երջանիկ էի դրա համար: Ինչ վերաբերում է ընդմիշտ հեռանալուն, ապա ի՞նչ ասել է թե ընդմիշտ: Որքա՞ն է տևում այդ ընդմիշտը, եթե նույնիսկ մենք ենք ժամանակավոր այս կյանքում: Ես չեմ օգտագործում «ընդմիշտ», «երբեք» բառերը, որովհետև ամեն ինչ այս կյանքում հարաբերական է և չես իմանա, թե հաջորդ պահին կյանքն ինչ անակնկալներ քեզ կմատուցի: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ «երբեք» հայրենիքից «ընդմիշտ» հեռանալու անհրաժեշտություն չլիներ:

-Հաղորդավարներն այսօր անմասն չեն մնում նաև սերիալ, սիթքոմ, նույնիսկ կինո ասպարեզից: Փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ երբեք նման նախագծերում չենք տեսել: Դա սկզբո՞ւնք է, թե՞ առաջարկի բացակայություն:

-Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ մտածել, որ ամեն մարդ պետք է իր գործն անի: Գուցե հեռուստադիտողներ են ավելանում, երբ դերասանը կամ երգիչը հաղորդում են վարում, բայց իմ խորին համոզմամբ, հաղորդումը դրանից ակնհայտորեն տուժում է: Ինձանից հաստատ ավելի արհեստավարժ, մասնագիտությամբ դերասաններ կան, որ կարող են և պիտի դա անեն: Եվ հետո, ես երբեք չեմ անում այն, ինչը չէի ուզի, որ իմ նկատմամբ անեին: Ինձ դուր չի գալիս, որ այլ ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են վարում, բացառությամբ մասնագիտական հաղորդումների: Հետևաբար, ինքս չէի ցանկանա որևէ մեկի տեղը զբաղեցնել, չնայած, որ դա գուցե ինչ-ինչ հարցերում ինձ ձեռնտու կլիներ:

-Դուք այն հայտնիներից եք, ովքեր բավական ակտիվ են հասարակական հնչեղություն ունեցող հարցերում, նաև՝ համացանցում: Շատերի մոտ Ձեր ծննդյան օրվա գրառումը՝ կապված գրպանում 350 դրամ ունենալու հետ, զարմանք առաջացրեց: Արտասահմանում դա աստղերի կողմից փիար քայլ է կոչվում, Հայաստանում՝ անկեղծությո՞ւն, թե՞…

-(Ժպտում է) եթե ինձ բացատրեք, թե դրա փիարը որտեղ էր, գուցե կարողանամ պատասխանել: Երբեք չեմ կարծել, որ փիարի կարիք ունեմ և արհեստական քայլեր չեմ արել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում: Այ ավելի հաջող փիար քայլ կլիներ սերիալում նկարահանվելը:

-Մշակույթն ու շոուն այսօր մի տեսակ խառնվել են: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին:

-Ես Հայաստանում մշակութային կյանք չեմ տեսնում: Գուցե ես եմ կույր, բայց ցածրորակ սերիալներով ու նողկալի երաժշտությամբ ներծծված մեր կյանքում կատարվող հատուկենտ մշակութային իրադարձությունները մի կողմից փրկություն են, մյուս կողմից՝ շատ քիչ պահանջարկ ունեն:

-Լուսինե, կապված որոշակի խնդիրների հետ՝ նախորդ տարին Ձեզ համար բավական բարդ տարի էր: Հիմա կարելի՞ է այդ բոլոր դժվարությունները անցյալում համարել:

-Փառք Աստծո, վտանգավոր մասերը հաղթահարված են, բայց նման մեծ խնդիրներն իրենց հետ բերում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում: Ամեն ինչ մարդու համար է և հաղթահարելի: Կարևորը՝ բոլորը ողջ և առողջ լինեն:

-Մինչ այս ապրած տարիներից ո՞րն եք Ձեզ համար ճակատագրական շրջան համարում:

-Ես գուցե ոչ այնքան դյուրին, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել մինչ այս պահը՝ լի իրադարձություններով, պայքարով, հաջողություններով և անկումներով: Կդժվարանամ առանձնացել հատկապես մեկը: Ցանկացած անցք, դիպված՝ նույնիսկ աննշան, համարում եմ ճակատագրական:

-Թեև դուք կայացած ընտանիք ունեք, երկու բալիկ, սակայն ժամանակ առ ժամանակ շշուկներ են տարածվում, թե ամուսնալուծվել եք: Հիմա էլ նման խոսակցությունների պակաս չկա: Ինչո՞վ եք պայմանավորում սա:

-Այ այս հարցի վրա, եթե թույլ տաք, երկար կանգ կառնեմ…

-Խնդրեմ, սիրով:

-Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց ավելի հետաքրքրում էկրանից այն կողմ գտնվող մարդկանց անձնական կյանքը, քան այն, ինչ նրանք անում են հասարակության համար: Դիցուք, կան շատ հայտնի մարդիկ, որ ունեն նորմալ անձնական կյանք, ընտանիք, բայց այն, ինչ երգում են, վարում են, սովորեցնում են՝ ոչ միայն տհաճ է, այլև՝ նույնիսկ վտանգավոր: Եվ հակառակը՝ գիտենք շատերին, ովքեր չեն կարողացել հաջողակ կերպով, կամ ընդհանրապես դասավորել իրենց անձնական կյանքը, բայց այն, ինչ անում են եթերից, հրաշալի է և օգտակար: Եթե մեր հասարակությունը ավելի շատ կենտրոնանար հայտնի մարդկանց հասարակական գործունեության վրա, որը կոնկրետ առնչվում է իր շահերի հետ, և անձնական կյանքը համարեր երկրորդական հետաքրքրություն, ապա հայտնիներն էլ իրենց ավելի պարտավորված կզգային կատարելագործվելու և լավագույնը հասարակությանը մատուցելու գործում… Հիմա վերադառնանք իմ անձնականին. քանի որ թեման հետաքրքիր է, կպատասխանեմ. Ո՛չ, ես ամունալուծված չեմ և չեմ եղել: Եթե անգամ լինեի, հաստատ հասարակության շշուկները կամ կարծիքը առանձնապես ինձ չէին հետաքրքրի այն պարզ պատճառով, որ դա ի՛մ ԱՆՁՆԱԿԱՆ կյանքն է: Բառն արդեն իսկ հուշում է, որ իմ անձից բացի, ոչ-ոքի դա չի վերաբերում, եթե անգամ շատ հետաքրքրում է: Իսկ այ այն, ինչ անում եմ եթերում կամ հասարակական կյանքում, վերաբերում է ինձ ճանաչող ցանկացած մարդու: Չէ՞ որ այդ դեպքում ես պատասխանատու եմ հասարակության առաջ… Ինքս որոշումներ ընդունում եմ շատ դժվար և երկար, չկա այնպիսի բան, որ ես չներեմ, չհասկանամ կամ չընդունեմ, չմտնեմ դիմացինի դրության մեջ: Կյանքում, եթե կա որևէ հարաբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ, նույնիսկ, եթե դա աններելի կամ անընդունելի է թվում: Թերևս դա է պատճառը, որ ես չեմ կորցնում մտերիմ մարդկանց: Հակառակ դեպքում, եթե այլ որոշում եմ ընդունում, նշանակում է ուրիշ տարբերակ չի եղել, հնարավոր և անհնարին ամեն ինչ փորձարկվել է: Այս ամենի մասին հիմա բարձրաձայնեցի այն պատճառով, որպեսզի հետաքրքրասեր ականջներն իմանան. անձնական կյանք չի կարելի ներխուժել, քննարկել կամ քննադատել, որովհետև նրանք այդ մարդու մաշկի մեջ չեն, չգիտեն, թե նա ինչ է զգում, ապրում, տանում: Գիտեք միայն այն, ինչ իրենց թույլ է տրվել իմանալ: Խուսափե՛ք, ուրիշին քննադատելով, մեղքերի տակ ընկնելուց:

-Ինչևէ, հանրային մարդիկ խուսափել «հետաքրքրասեր աչքերից» չեն կարող… Ձեր ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, ժամանակին հանդիսանում էր «Դորիանս» խմբի հիմնադիր-պրոդյուսերը: Այսօր ինչո՞վ է զբաղվում:

-Վահագնը հիմա «Կամի» երաժշտական ակումբի արտ-տնօրենն է ու  ինչպես միշտ՝ փորձում է լավ երաժշտությունը հասանելի դարձնել երաժշտասեր հասարակությանը: Հիանալի համերգներ է կազմակերպում «Կամի» ակումբում, զբաղվում է ֆիլմերի երաժշտական պրոդյուսինգով: Ուժերի ներածի չափով՝ անում է ամեն ինչ, որ տաղանդավոր, որակյալ երաժիշտներն ունենան իրենց շնորհը դրսևորելու հնարավորություն: Ունի հրաշալի ճաշակ և հոտառություն, խելահեղ գաղափարներ, մտահղացումներ, յուրահատուկ հոգեկարտվածք: Ես էլ միշտ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ հոգսերը նրան չխանգարեն՝ իր պատկերացրած աշխարհը իր շուրջ ստեղծելու հարցում:

-Ի դեպ, «Դորիանսի» հետ հարաբերությունները որակական փոփոխություն չե՞ն կրել:

-Իհարկե ոչ, շարունակում է պահել բարի-դրացիական, ընկերական հարաբերություններ:

 

-Նրա և Ձեր ընկերները գրեթե նույն մարդիկ են, քանի որ ոլորտն էլ նույնն է: Կարելի է ասել, որ ամուսիններով միշտ նույն միջավայրում եք լինում: Դա չի՞ ձանձրացնում կամ հոգնեցնում:

-Ճիշտ է, իրականում մեր շփման շրջանակը գրեթե նույնն է, բայց աշխատանքն այնպես է դասավորվել, որ նույն միջավայրում հազվադեպ ենք հայտնվում: Ես աշխատանքից դուրս ցանկացած րոպե նվիրում եմ երեխաներիս. եթե եթերում չեմ, նշանակում է՝ տանն եմ: Եթերում չլինելու դեպքում եթե տանը չեմ, ուրեմն տանը չեմ՝ երեխաներիս հետ: Անգամ միայնակ մի տեղ գնալիս միտքս անընդհատ նրանց հետ է: Դրա համար մի գեղեցիկ օր որոշեցի՝ ոչ ինձ տանջել, ոչ էլ մյուսներին նյարդայնացնել: Մի քիչ էլ մեծանան՝ բացը կլրացնեմ (ժպտում է)

-Ինքնուրույն կնոջ կերպար ունեք: Հետաքրքիր է, այդ ինքնուրույնությունը դրսևորվում է նաև ընտանեկա՞ն հարաբերություններում:

-Այո, և չգիտեմ՝ դա լավ է, թե՝ վատ: Ինձ մանկուց սովորեցրել են լինել ինքնուրույն և հույսը դնել միայն ու միայն սեփական ուժերի վրա: Գիտեմ, որ երբեմն դա նույնիսկ ճիշտ չէ, բայց այլ կերպ չեմ կարողանում: Ձևացնել, թե օգնության կարիք ունեմ՝ միայն նրա համար, որ ինձ թույլ և կին զգամ, չեմ կարողանում:

-Փաստորեն, Ձեզ օգնելու ձեռքը չե՞ք ընդունում:

-Ես սիրում եմ բոլորին օգնել, բայց երբ ինձ են օգնում, սարսափելի պարտավորված եմ ինձ զգում և դա ինձ հանգիստ չի տալիս: Մի խոսքով՝ բարդ է (ծիծաղում է):

-Ձեզ ուժեղ բնավորությամբ կին համարո՞ւմ եք: Ասում են, ուժեղ կանայք ռոմանտիկայից հեռու են:

-Ուժեղ չէ, անբնական ուժեղ, բայց ոչ թե կին, այլ՝ մարդ: Որպես կին՝ ես ինձ դեռ վերջնականապես ձևավորված չեմ համարում: Այո, աննորմալ ուժեղ մարդ եմ, բայց որպես կին՝ անսահման ռոմանտիկ: Ամենայն անկեղծությամբ՝ հավատում եմ հրաշքների և հեքիաթային սիրո:

-Երկու օր առաջ շատերը սիրո տոնն էին նշում: Դո՞ւք ինչպես այն անցկացրեցիք:

-Սիրո տոնը չեմ նշել, չեմ էլ մտաբերում, որ երբևէ նշած լինեմ: Միշտ ինչ-որ բան այն չի եղել: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, ոչինչ (ժպտում է):

-Քիչ առաջ խոսեցինք երեխաների հետ Ձեր կապվածության մասին: Մի քիչ մասնավորեցնենք. մայրերը շատ կապված են լինում տղա զավակներին, ինչը երբեմն երեխաներին հոգեպես կաշկանդված է դարձնում: Դուք երկու որդիների մայր եք, նրանք ինքնուրույն են, թե՞ Ձեր ամուր բնավորությամբ ինքներդ եք ամեն ինչ որոշում իրենց փոխարեն:

-Սա իմ սիրելի թեմաներից է (ծիծաղում է): Մոր և որդիների սերը մի յուրահատուկ ուժգին բան է, բայց դա այն է, ինչի հետևանքով մեր ընտանիքների մեծամասնությունն ունի լուրջ խնդիրներ, որոնք թաքցնում է: Մենք՝ մայրերս, մեր կյանքը նվիրում ենք, նույնիսկ զոհաբերում ենք մեր որդիներին՝ կարծելով, թե լավ բան ենք անում և չհասկանալով, որ նրանց գցում ենք մեծ բեռի տակ: Պարտավորեցնում ենք մեծանալուց հետո իրենց երիտասարդ կյանքը նվիրել մեզ, մեզ պահել, մեր ցանկություններն անել և այլն:

-Ոչ միշտ է, որ մայրերը պահանջներ են ներկայացնում:

-Նույնիսկ, եթե չենք էլ պահանջում, միևնույն է, որդին միշտ ունի այդ պարտքի զգացումը՝ մտածելով, որ ծնողներն իրենց կյանքը կարող էին ավելի լավ դասավորել, բայց իրեն են նվիրել, ես էլ պիտի պարքս վերադարձնեմ: Շատ որդիներ հրաժարվում են իրենց երազանքներից, իրենց սիրուց, միայն թե ամեն ինչ ծնողների սրտով լինի: Ինձ կներեք, բայց ես իմ որդիներին չափազանց շատ եմ սիրում, որ նեղություն տամ որևէ հարցով, այն էլ այդպիսի ծանր բեռի տակ գցեմ: Փորձում եմ իրենց սովորեցնել ինքնուրույնություն, դասերից ավելի՝ կյանքի հարցեր ենք քննարկում: Իսկ երբ կմեծանան, ես կսկսեմ աստիճանաբար քչանալ նրանց կյանքում և պահապան հրեշտակի դեր կատարել՝ հեռվից, աննկատ:

-Պահքի շրջանում ենք, հետևո՞ւմ եք պահեցողությանը:

-Ես շատ Աստվածավախ մարդ եմ, բայց Պահք չեմ պահում մի պարզ պատճառով, որ փորձում եմ պահքի մեջ լինել ողջ տարի և ողջ կյանքում: Իմ կարծիքով, ամեն ոք պիտի փորձի իր խղճի հետ հաշտ ապրել, չբամբասել, չզրպարտել, բարեգործություններ անել միշտ: Դրա համար հատուկ օրեր կամ շրջաններ չեմ ընդունում:

-Ի՞նչ երազանքներ ունի Լուսինե Բադալյան կինն ու մայրը, ի՞նչու ոչ՝ նաև քաղաքացին:

-Լինելով անսահման երազկոտ մարդ՝ ես ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնք նույնիսկ թվարկել հնարավոր չէ… Երազում եմ, որ իմ զավակները մեծանան կիրթ և բարեկեցիկ հասարակությունում, լինեն իրենց ազգի համար պիտանի և արժանի զավակներ, ապրեն երկար, առողջ ու երջանիկ կյանք:

-Հավատո՞ւմ եք, որ «մի օր ամեն ինչ լավ է լինելու», կամ «ամեն ինչ լավ կլինի, եթե»…

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և այդ հարցում «եթե»-ներ չկան:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար