24/02/2016 14:14
Արթուր Սաքունց. Վարդգես Գասպարիի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, անհիմն է ու չպատճառաբանված: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը.
«Սրանով փորձում են հնազանդեցնել ակտիվիստներին: Գիտենք, որ Գասպարին հրապարակավ իր վերաբերմունքն է արտահայտել դատարանի նկատմամբ ու իրավական համակարգի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա ընդգծեց՝ այս կալանավորումը հստակ քաղաքական դրդապատճառ ունի:
Արթուր Սաքունցը նաև վստահություն հայտնեց, որ Գասպարիի կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառ:
«Նա բռնի գործողություն որևէ անձի նկատմամբ չի կիրառել, դրանում համոզվել ենք այս երկար տարիների ընթացքում: Նրան պատժում են իր կարծիքի, իր քաղաքացիական դիրքորոշումների ու գործողությունների համար:
Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։