24/03/2016 10:10
ԲՀԿ՝ գործունեությունը դադարեցրած տարածքային կառույցը, հնարավոր է, վերաբացվի
Մարտի 1-ից իր գործունեությունը դադարեցրել է նաև Արմավիրի մարզի Բաղրամյանի ԲՀԿ տարածքային կառույցը: Կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանը դիմում է ներկայացրել՝ գրելով, որ ներկա իրավիճակում «նպատակահարմար չի համարում գրասենյակի գործունեությունը և փակում է այն»:
«Ժամանակի» հարցին ի պատասխան, կառույցի ղեկավարն ասել է. «Այո, էդ իմ գրած բառերն են: Էն ժամանակ մի քիչ հիասթափություն կար: Այսօր հանդիպել եմ Վահան Կարապետյանի հետ, մարդն ասում է՝ լավ է լինելու: Եթե լավ է լինելու՝ կաշխատենք»: Կառույցը կվերսկսի գործունեությունը ապրիլի 1-ից: