Մի դիրքի պատմություն. Լալա լագան ու Արցախի հարավը

30/04/2016 16:30

Մի դիրքի պատմություն. Լալա լագան ու Արցախի հարավը


Արցախի հարավային ուղղությամբ Ստեփանակերտից շարժվում ենք առավոտյան: Մեզ համար ժամը շուտ է, բայց երբ տեղի հրամանատարներից մեկին ասում ենք՝ «դե կեսօրին կհասնենք ձեզ մոտ», կատակում է՝ «է կեսօրին գալիս եք ո՞ր ինչ: Հենա ասեք օրը պրծավ էլի»:  Ժամանակի չափումները մեր ու զինվորականների մոտ՝ հատկապես այս օրերին, շատ տարբեր են:

Հարավային այս հատվածներ այցելությունիցս մի տարի է անցել, մեջտեղում՝ մի պատերազմ: Հիշում եմ նախորդ անգամ աչքիս եկած տեսարաններն ու համեմատում հիմայի հետ: Գրեթե նույնն է: Միայն դեղին ծաղիկները չկան՝ երևի դեռ չեն ծաղկել, ու ճամփեզրին զինվորներն են շատ՝ ինժեներական աշխատանքներից կարմրած՝ ժպիտով ու սիրուն: Մեր վարորդն արդեն գիտի՝ ամեն խմբի մոտով անցնելիս մեքենայի ազդանշանով՝ «սիգնալով» բարևում է տղերքին: Իրենք՝ մեզ: Մտածում եմ՝ հիմա կասեն՝ «էս քաղաքացիք էլի գնում գալիս են ավտոյով, իրանց ի՞նչ կա, հարմար կգնան-կգան, ստեղ մնացող գործ անողն ու շոգողը մենք ենք»:
Արդարացում չեմ փնտրում ինքս ինձ, ես համամիտ եմ: 

Հարավային ուղղության զորամիավորումներից մեկի շտաբ ենք հասնում:  Պատուհանից տեսած դաշտավայրերն ու բլրակներն այստեղ արդեն քարտեզի տեսքով են: Նայում ենք ուղղության ապրիլի 1-ի լույս 2-ի ու հետագա մարտերի քարտեզը՝ վրան կարմիր-կապույտ գծեր են, ծայրում՝ N համարի հենակետը: Դիրք, որտեղ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումն ու որը պահելու շնորհիվ՝ ձախողվեցին ադրբեջանական իրական պլաններն այս ուղղությամբ:
-Կարո՞ղ ենք գնալ N համարի հենակետ: 
-Կգնանք,-  ստանում եմ պատասխանը:

Լալա Լագա, Լալե Թեփե, Լալա Իլագին՝ բարձրությունը 270 մ

Դիրքն, ուր շարժվում ենք ապրիլյան օրերին մի քանի անունով հայտնի դարձած Լալա Լագա, Լալե Թեփե կամ Լալա Իլագին «բարձունքի» մոտ է: Առանց թերագնահատելու թշնամուն՝ տարրական աշխարհագրական գիտելիքները կստիպեն տեսնողին այն ոչ թե բարձունք, այլ գոնե բլրակ անվանել: Հատկապես, որ այն դիտարկում ենք ճիշտ նույնքան բարձրություն ունեցող մեր մեկ այլ դիրքից:

«Իսկ մի քիչ թիկունքում մի քանի բարձունք ունենք, որ 300 և ավելի մետր են: Բոլորը միայն ասում են բարձրադիր են, բա եթե հիմա մենք իրենց զուգահեռ բարձրության վրա կանգնած ենք էլ ո՞նց եղան բարձրադիր»,- բացատրում է մեզ ուղեկցող, այս ուղղությամբ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանն ու շեշտում՝ մեր բոլոր դիտարկվող տեղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները կատարված են:



«Մի քանի օրում այ էսքան ճանապարհներն անվտանգ դարձրինք»,- ասում է գնդապետն ու ցույց տալիս թիկունքում եղած փոս-ճանապարհները, որոնցով էլ եկանք այստեղ.
«Բոլորն են օգնել՝ կամավորները, գյուղացիները, գալիս հավաքվում էին, թե օգնենք միասին ավելի արագ հողային աշխատանք կանենք»,- ավելացնում է գնդապետը:



Նրա հետ բարձրանում ենք հենց այն՝ N համարի հենակետը, որը ևս բարձարդիր հատվածում է.
«Գիտե՞ս ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել, քանի անգամ քիչ էր մնում սայթաքենք, բայց պահում էինք մեզ»,- պատմում է Արարատ Մելքումյանն, ու ես փորձում եմ ավելի զգույշ բարձրանալ ու հանկարծ չսայթաքել՝ ասածից հետո ամոթ է:

Նվերը, Ազնավուրը, Ղարիբը

Մինչև հենակետ՝ բուն գործողությունների վայր տեղափոխվելը,  իր տեղակայման վայրում հանդիպում եմ ավագ լեյտենանտ Արամին (անունը փոխված է- հեղ.):
Արամն օրեր առաջ նախագահից «Արիության մեդալ» է ստացել, այս ուղղության հատուկ նշանակության վաշտի, առաջին հատուկ խորքային հետախուզական խմբի հրամանատարն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից հինգ օր ծառայակիցների հետ մնացել է N հենակետում:



«Մեզ խնդիր դրվեց՝ պահել այդ հենակետն ու դրանով ջարդել թշնամու առաջխաղացումը: Մենք արեցինք»,- զինվորականի պարզությամբ պատմում է հետախույզն ու միանգամից ավելացնում.
«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:


Նվեր Սիմոնյան (1990թ.), Ազնավուր Բալայան (1987թ.), Ղարիբ (Գարիկ) Սահակյան (1987թ)

Զրույցի հետագա ամբողջ ընթացքում Արամն իր ընկրներից է պատմում, նույնիսկ, երբ անձամբ իր վերաբերյալ եմ հարց տալիս.

«Իրենց մասին այնքան բան կա հիշելու: Նվերից վերջին օրն եմ հիշում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ից արդեն ակտիվացավ մեր ուղղությունը: Վաշտնի վերկաց տրվեց: Նվերն արձակուրդում էր,  զանգեցինք եկավ: Բարձր հրամկազմի կողմից պարգևատրման մի  ժամացույց ուներ,  լավ դիպուկահար էր, շատ խնդիրների էր մասնակցել, եկավ, տեսնում եմ այդ թանկարժեք ժամը կապել է: Ասում եմ՝ «Նվեր, էս ժամը խի՞ ես կապել»:  Ասում է՝ «էէ, հրամանատար, մի բան որ լինի, ասում եմ էս ժամով ինձ ճանաչեն»: Ջղայնացա վրեն՝ «Ասեցի, չե՞ս ամաչում: Դու հլը պսակվելու ես, հարսանիքիդ էլ պարենք…»: Նշանված էր: Ծիծաղացինք միասին էդ առավոտ»:

Մարտը

Արամը հիշում է՝ սկզբում N հենակետ գնացին մի վիլիսով.
«Ես էի, գնդապետ Արարատ Մելքումյանը, իր վարորդը, Նվեր Սիմոնյանը, Ազնավուր Բալայանը: Մեզ համար «յաչեյկեք» սարքեցինք ու ամրացանք: Այդ ընթացքում հակառակորդը հրետակոծում էր այստեղ բերող ճանապարհները՝ նենց որ վերցրեցինք հնարավորության սահմաններում շատ զինամթերք՝ փամփուշտներ նռնակներ, դիպուկահարներ: Տղերքը՝ Նվերը, Ազնավուրն ու Գարիկը նռնականետորդներ էին: Ամրացանք: Հենց առաջին ժամերին մեր Ազնավուրը հակառակորդի մի զրահատեխնիկա շարքից հանեց: Իրենք անընդհատ փորձում էին ճեղքել, անցնել այդտեղով, մենք՝ պահում էինք: Հետո մեր վաշտից օգնողներ եկան: Պատկերացնելու համար պիտի ասեմ, որ մեր այդ դիրքը վերջինն էր՝ մեր ու հակառակորդի միջև, կիսում էր մեզ ու իրանց: Այնպես որ՝ պահելը շատ կարևոր էր»,- հիշում է Արամն ու շարունակում.



«Այդ ընթացքում խնդիր եղավ նաև մեր կողմից ճեղքում անելու ու այդ ուղղությամբ մեր դիրքերից մեկը հետ վերցնելու: Մի քանի հոգով գնացինք՝ իրենցից մի քանի հատուկջոկատային սպանվեց այդտեղ: Ուզում եմ բացատրել, որ ոչ միայն պաշտպանվում էինք, մի բան էլ առաջ էինք գնում: N դիրքում մնացինք մինչև ապրիլի 4-ի գիշերը: Տղերքն ապրիլի 3-ի առավոտյան զոհվեցին»,- Արամը փորձում է ինձանից փախցնել հայացքն ու էլի մարտից անցնում հիշողություններին.

«Նվերը շատ կատակներ էր անում, ասում էր՝ «է էդքանովդ ու՞ր եք գալիս, ես հեսա մենակով գնամ էն թումբը վերցնեմ գամ»: Ու մեկ էլ հիշում եմ, N հենակետում միասին անցկացրած երեք օրերից մեկն էր, դե թուրքերեն «աթաշ» նշանակում է կրակել: Նվերը վերցրեց նռնականետը դրեց ուսին ասեց՝ «եկա Ալիև՝ աթաշ»: Դրանից հետո կրակեց, բերանը չէր փակել կրակելուց, ականջները մի քանի րոպեով խլացան, գնացի ասում եմ՝ «հն Նվեր, ո՞նց ես»: Ծիծաղաց ասում ա՝ «էհ, հրամանատար աթա՜շ»:

Ազնավուրն էր, միշտ կատակներ անում: Հենակետում դիրքավորված՝ շոգ, փոշի, նստած ենք ասում էր՝ «կամանդիր, չհելնե՞նք մի հատ Մարտունի լավ լողանանք հետ գանք»:

Գարիկը … Ամեն առավոտ  զարթնում, ասում էր՝ «լավ ա, էսօր էլ ապրեցինք հրամանատար»: Երեք երեխա ուներ փոքր, շատ էր դողում իրանց վրա, դրա համար էլ մտածում էր:  Օրինակ Նվերն էլ, իր ախպոր վրա էր դողում: Հարազատ փոքր ախպերը՝ Ազատը, էլի ծառայող է, մեր վաշտից: Միշտ անհանգստանում էր Ազատի համար, ասում էր՝ մի բան չլինի: Բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց»,- պատմում է Արամն ու միանգամից ավելացնում.

«Իրականում կռվում պիտի սառը լինես: Հիմա Նվերի եղբայրն ուզում է հետ գա ծառայության, ասում ենք՝ դեռ շուտ է, տաք-տաք որոշումներ կկայացնի: Գիտեք, որ զոհվում են տղերքը՝ ցավ է, շատ մեծ, բայց պիտի հասկանաս՝ ընկերդ զոհվեց, իսկ մարտը դեռ շարունակվում է: Կան վիրավոր տղերք, ում կարող ես օգնել ու ում օգնելու համար պիտի սթափ լինես: Երևի այդպես էլ պահեցինք էդ դիրքը»:

Նվեր Սիմոնյանը, Ղարիբ (Գարիկ) Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվում են ապրիլի 3-ի առավոտյան՝ հակառակորդի տանկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց հետո:

Դիրքը, որում հաղթել են

Վերադառնալով դիրք. Արարատ Մելքումյանն արդեն այստեղ պատմում  է գրեթե նույնն, ինչ Արամը: Միայն թե ավելացնում՝ շատ էր օգնում հակատանկային բրիգադը.

«Մեզանից մի քիչ այնկողմ էին աշխատում: 5 տանկ խփած Մարատն ու իր ծառայակիցներն են ստեղ եղել: Ապրիլի 2-ից սկսեցին սաղ տանկերը «թխել» (խոցել՝ արցախյան բարբառ- հեղ.): Դա մեզ շատ էր օգնում: Այդպես էլ պահեցինք մեր այս կանգնած տեղը»,- պատմում է գնդապետը:



Իրենից էլ եմ Նվերի, Գարիկի, Ազնավուրի մասին հարցնում, ասում է.

«Մի բան պատմելու փոխարեն պտտվի դիրքում, ինքդ տես՝ քանի՞ նռնականետի կրակած «պարկուճ» կա: Այ էդքան էլ Նվերը, Գարիկն ու Ազնավուրն աշխատել են: Այստեղից 300-ից ավելի միայն նռնականետ են կրակել էդ երեք երեխեն: Ապշում էի՝ որտև ինչ զենք տալիս էիր կարողանում էին հիանալի տիրապետեն՝ դիպուկահար, նռնականետ: Ու ամբողջ ընթացքում՝ ժպիտով»:



Պահելով N հենակետը՝ հարավի ուղղության զինծառայողները հակառակորդին պարտադրեցին հրաժարվել ճեղքման սեփական պլանից ու դարձրեցին իրենց իսկ առաջխաղացման պատանդը: Այս բարձրադիր հատվածում հաղթանակ տանելու շնորհիվ՝ կարողացան պահպանել ոչ միայն վերահսկողությունը շփման գծի այս հատվածում, այլև վերահսկողությունը հակառակորդի այդքան քննարկված «նվաճման»՝ Լալա Լագայի նկատմամբ, որը լիովին դիտարկվում է այստեղից:

ՊԲ հարավային ուղղության այս N հենակետում՝ տղերքը հաղթել են. եղանակին, անհարմարությանը, եսասիրությանը, կարոտին, զինվորական կոչումներին, վախին, մահին ու հետո նոր միայն՝ հակառակորդին:



Այս գործողությունից հետո Արամը պարգևատրվում է «Արիության մեդալով», Արարատ Մելքումյան՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանն ու Նվեր Սիմոնյանը՝ «Մարտական ծառայություն մեդալով». հետմահու:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը

Տվյալ բաժնի վերջին նյութերը