27/07/2016 21:45
Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել. փաստաբան
"Սասնա ծռեր" զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել, հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պավել Մանուկյանին և նրա որդի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորում 2 ամիս ժամկետով: