19/08/2016 14:24
Լիազորագրի միջոցով վստահված անձը Ծաղկահովիտի ընտրություններում կառաջադրի Արայիկ Խանդոյանի թեկնածությունը
Քիչ առաջ «Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ստացել է լիազորագիր, որով Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը:
Այս մասին Aysor.am-ին հայտնեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն՝ ավելացնելով, որ լիազորագիրն արդեն հանձնվել է վստահված անձին:
Նա նշեց, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի լիազորված անձի ինքնության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանն ահազանգել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմըև ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որը նա ներկայացրել էր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում լիազորված անձ ունենալու համար: