22/08/2016 16:00
Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը 3 անգամ կավելանա
Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը 3 անգամ կավելանա, հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի էներգետիկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը Մասուդ Հոջաթը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարին, նշել է, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո էլեկտրաէներգիայի ծավալները երեք անգամ կավելանան:
Նախատեսվում է, որ Իրանի արտահանման և զարգացման բանկը («Սադերաթ») «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով 83 միլիոն եվրո գումար պետք է հատկացնի: