25/08/2016 16:39
Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը:
«Ես 2 միջնորդություն էի ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու կամ գրավը որպես այլընտրանքային միջոց կիրառելու մասին: Սակայն 2 դեպքում էլ դատարանը հաշվի չառավ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):