27/08/2016 22:02
ԱՄՆ պահանջով Երևանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել
Երևանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի պահանջով, հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը կասկածվում է փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների մասին տեղեկությունների անօրինական փոխանցման համար։
Հայաստանում ՌԴ դեսպանատնից Aysor.am-ին հայտնեցին, որ դիվանագիտական ներկայացուցչությունը «զբաղվում է այդ հարցով»։
Ս.Միրոնովի փաստաբան հայազգի Կարեն Ներսիսյանը Մոսկվայից ժամանելու է Հայաստան։ Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ դատարանը կբավարարի Ս.Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու մասին պահանջը։ Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին։