22/09/2016 13:02
Համոզված եմ՝ համաներում չի լինի. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թերահավատորեն է մոտենում Անկախության 25-ամյակին ընդառաջ հասարակության կողմից այդքան սպասված համաներման հայտարարմանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սաքունցը նշեց, որ ամենայն հավանականությամբ համաներում չի լինելու:
Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված այդ համոզմունքը՝ իրավապաշտպանը նշեց. «Որևէ տեղեկություն չունեմ, որ համաներում կլինի, դրա համար էլ առավել քան համոզված եմ, որ չի լինելու»:
Սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ։