22/09/2016 12:30
Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Հարությունյանն առաջարկեց սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Առաջնահերթ հարցը կառավարության կառուցվածքային փոփոխության հետ է կապված, օրակարգում նաև երկրորդ կարևոր հարցը կա` դա Հարկային օրենսգիրքն է, որն առաջարկում եմ ևս դարձնել նիստի քննարկման առարկա: Կան նաև մի շարք հարցեր, որոնք ԱԺ-ում քննարկվել են, ներկայացվել են առաջին ընթերցմամբ, հիմա ներկայացվելու են երկրորդ ընթերցմամբ», - նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Կառավարությունն ընդունեց առաջարկը:
Այսպիսով` սեպտմեբրի 26-ին ` ժամը 12:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի: