23/09/2016 09:59
Փաշինյանն ու Մարուքյանը ժողովրդին որոշել են ուրախացնել անվճար թատրոն բեմադրելով. ՉԻ
Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի մեջ երեկ ողջ օրվա ընթացքում հեռակա պատերազմ էր։ Ամեն մեկը պնդում էր, թե ինքն է իրական ընդդիմությունը՝ մյուսին մեղադրելով իշխանության կամակատարը լինելու մեջ։ Պատճառն էլ այն է, որ Է.Մարուքյանը Փաշինյանին և նրա ղեկավարած ՔՊ-ին առաջարկել է՝ եթե իրական ընդդիմություն են, դուրս գան Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մրցապայքարից ու սատարեն իր ԼՀ-ին, քանի որ իրենց կարծիքով, հենց իրենք կարող են հաղթել ՀՀԿ-ին։
Փաշինյանն էլ համաձայնվել է այդ քայլին գնալ պայմանով, որ Մարուքյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնություն կներկայացնի ԱԺ։ Հետագա բանավեճն ընթացել է «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» սցենարով: Կողմերից յուրաքանչյուրը դիմացինին մեղադրել է քաղաքական շանտաժի և իշխանությանը ծախված լինելու մեջ։
«Շտապենք հանգստացնել՝ երկուսն էլ իրենց գնահատականներում ճիշտ են, այնպես որ՝ պետք չի վիճել։ Չնայած՝ եթե ժողովրդին որոշել են ուրախացնել անվճար թատրոն բեմադրելով, միգուցե կարելի է», - մեկնաբանել է «Չորրորդ իշխանությունը»: