09/11/2016 15:09
Լեհ գործարարները անհամբերությամբ են սպասում Հայաստան-ԵՄ շրջանակային պայմանագրի ստորագրմանը. Նովակովսկի
Լեհաստանի կառավարությունը հույս ունի, որ Հայաստան-ԵՄ շրջանակային պայմանագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Լեհաստանի կառավարությունը իր հերթին աջակցում և սատարում է շրջանակային պայմանգրի ստորագրմանը: Մենք նույնպես հույս ունենք, որ մինչև տարվա վերջ այդ պայմանագիրը կընդունվի և կվավերացվի», - նշեց դեսպանը:
Եժի Մարեկ Նովակովսկին նաև ընդգծեց, որ «գործարարները առավել անհամբերությամբ են սպասում շրջանակային պայմանագրի ստորագրմանը, որը պետք է կարգավորի երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը»: