24/11/2016 13:17
Կանանց աջակցման կենտրոնի «Ապահով տուն» կացարանը օժանդակում ֆիզիկական բռնությունների ենթարկված կանանց և երեխաներին
Կանանց աջակցման կենտրոնը ֆիզիկական բռնությունների ենթարկված կանանց և երեխաներին հատկացրել է «Ապահով տուն» կացարանը, որը նախատեսված է՝ նրանց պաշտապնելու համար:
««Ապահով տունը» նախատեսված է այն կանանց և երեխաների համար, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և ում կյանքը վտանգված է: Վերջին երեք տարվա ընթացքում ունեցել ենք մոտավորապես 200 կին և երեխա, ովքեր օգտվել են մեր ապաստանից: Ի դեպ, ապաստանը գաղտնի է», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանը:
Իսկ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը ներկայացրեց իրենց կազմակերպության տվյալները՝ կապված կանանց նկատմամբ բռնությունների վիճակագրությանը:
«Մեր կազմակերպությունը ունի թեժ գծեր և ճգնաժամային կենտրոններ Երևանում և 7 մարզերում, որտեղ ահազանգում են բռնության ենթարկված կանայք: Այս տարվա կտրվածքով Հայաստանում ֆիքսել ենք 992 առաջնային զանգ՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնությունների մասին բողոքներով: Այս տարվա կտրվածքով՝ 48%-ը հոգեբանական բռնություններ են եղել, 50% -ը՝ ֆիզիկական, իսկ՝ 20%-ը՝ սեռական», - ասաց Ա.Առաքելյանը: