26/11/2016 13:28
Նախագահը ոնց որոշի, Ալիկ Սարգսյանն այդպես էլ կանի
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ համագումարից սպասվող ակնկալիքների մասին խորհուրդ է տալիս հարցնել ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներին:
«Ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներին հարցրեք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հնարավո՞ր է նորից համակարգ վերադառնա կամ խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ի ցուցակով, նա պատասխանեց.
«Ոչ մի բան այս պահին չեմ կարող ասել, դա իմ ցանկությունը չէ, Հանրապետության նախագահի որոշելիքն է, ինչպես կորոշի, այդպես էլ կշարունակեմ իմ գործունեությունը»: