01/12/2016 13:12
Հիփոթեքային վարկառուների շահերը կպաշտպանվեն. Կառավարությունը հավանություն տվեց Արթուր Ջավադյանի նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին:
«Նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը», - ասաց ՀՀ կենտրոնական բանի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ նախագծով բանկերին պարտավորեցվում է, որ վերջիններս հիփոթեքային վարկառուներին, մինչև վարկի տարամդրում, ներակայացնեն և բացատրեն վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսի եք մարման կանոնները, էֆեկտիվ տոկոսադրույքը, ժամկետից շուտ մարումը, մարման կանոնները:
«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն», - հավելեց Ա. Ջավադյանը: