06/12/2016 14:31
Նախընտրում եմ իրական կերպարներ. Գրական զրույց՝ Լևոն Ալթունյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
- Ո՞րն է Ձեր սիրած գիրքը։
- Լեոնտի Ռակովսկու «Գեներալիսիմուս Սուվորովը»։
- Կա՞ այնպիսի գիրք կամ հերոս, որ փոխել է Ձեր ներաշխարհը։
- Իհարկե։ Մի շարք գրքեր կյանքի տարբեր տարիներին իրենց ազդեցությունն են ունեցել։ Դրանցից կարող եմ նշել մի քանիսը` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները», Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները», Գյոթեի «Ֆաուստը», Արթուր Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ստեղծագործությունը, Ջերոմ Կ. Ջերոմի «Պատմվածքները»։
- Ի՞նչ գրքային կերպար եք նախընտրում` դրակա՞ն, թե՞ բացասական։
- Նախընտրում եմ իրական կերպարներ։
- Ձեր կարդացած վերջին գիրքը…
- Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի»։
- Նախընտրում եք տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրք։
- Ցանկացած տարբերակով՝ միայն հետաքրքիր լինի։
- Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում։ Արդյոք գիրքը կորցնում է իր նախկին արժեքը։
- Չեմ կարծում, թե գիրքը կորցնում է իր արժեքը։ Ուղղակի պակասում է իրական արժեքներ կրողների թիվը: Ցավոք, բարձր խոհանոցը հաճախ «զիջում է համբուրգերներին»:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ հայ հասարակությանը։
- Առաջին հերթին` «Աստվածաշունչ»։