08/12/2016 11:23
Տոներին մաքսակետը կաշխատի հստակ գրաֆիկով, բանկերը՝ շաբաթ ու կիրակի. Վարչապետի հանձնարարականը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մաքսկատերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ, ինչը պետք է բացառի անգամ հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը:
«Հաշվի առնելով ամանորյա տոները և այդ ընթացքում տնտեսվարողների ակիտիվությունը՝ մաքսակետը դեկտեմբեր ամսին և հունվարի տոնական օրերին պետք է աշխատի առանց հանգստի»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նա շեշտեց՝ սա շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որ «հասկանանք, որն է մեր նեղ տեղերը, ինչպես նաև՝ մաքսիմալ լավ նպաստավոր լինի տնտեսվարողների համար»:
Վարչապետը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարեց տոներին՝ շաբաթ ու կիրակի օրերին, ապահովել բանկերի աշխատանքը: