20/12/2016 15:26
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներ Ասքերովին և Գուլիևին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղում առաքելության ներկայացուցիչներն օրերս այցելել են Լեռնային Ղարաբաղում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:
Տեղեկատվությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ Երևանի գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
«Այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին: Դրա ընթացքում հնարավորություն է տրվել փոխանակել ընտանեկան բնույթի տեղեկատվություն», - ասաց Զառա Ամատունին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու, առևանգման, ազգային ատելության շարժառիթով սպանությունների, գույքի հափշտակման և մի քանի այլ հոդվածներով Դիլհամ Ասքերովը Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման: