26/01/2017 11:34
Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ. Վարչապետ
Հայաստանը Սինգապուրի և Կանադայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր է ստորագրելու: Փաստաթղթի ստորագրման առաջարկությանը համաձայնության արժանացավ այսօր կառավարության նիստում:
Նախագիծը ներկայացրեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ», - հետաքրքրվեց վարչապետը:
«Իրավական հիմքը ստեղծենք, հետո մտածենք», - պատասխանեց Ս.Ավետիսյանը:
«էդ էր խանգարում, փաստորեն: Շատ լավ», - նշեց Կարեն Կարապետյանը: