26/01/2017 13:49
Ռազմական օմբուդսմենի ներդրումը լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության գրավական է. Սաքունց
Ռազմական օմբուդսմենի ներդրումը կլինի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխման գրավական, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Գտնում ենք, որ մասնագիտացված օմբուդսմենի ներդրումը կլիներ բավականին լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության գրավական, երաշխիքը, որպեսզի այն բոլոր բողոքները, որ տարբեր լրատվական միջոցներվ, ՀԿ-ով ներկայացվում են, համակողմանի քննարկման հարց դառնար այդպիսի ինստիտուտի կողմից», - նշեց Ա. Սաքունցը։
Նրա խոսքով՝ այդ ինստիտուտի ներդրումը եղել է հենց Կառավարության ծրագրում, սակայն, չգիտես ինչու, հետաձգվել է՝ առանց որևէ հիմնավորման։
«Այդպես էլ մենք չտեսանք ռազմական օմբուդսմենի հիմնադրման ուղղությամբ քայլը, որն, ի դեպ, կառավարության որոշմամբ էր սահմանված Մարդու իրավունքերի ռազմավարության գործողությունների պլանում։ Բացարձակապես որևէ հիմնավորում չկար և չի էլ ներկայացվել, թե ինչու է հետաձգվել Ռազմական ինստիտուտի ներդրումը՝ որպես մարդու իրավունքերի պաշտպանության կարևոր ինստիտուտներից մեկը», - ասաց նա։