26/01/2017 16:12
ԵԽ-ն աջակցելու է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին
ԵԽ «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի կողմից նախատեսվում է ԶՈՒ մարդու իրավունքերի մասով մի շարք միջոցառումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծրագրի պատասխանատու Արմեն Գրիգորյանը:
«Համալիր միջոցառումներն են` օրենսդրական` զինծառայողների իրավունքերին վերաբերվող իրավական ակտերի կատարելագործում, այդ թվում` օրենքերի և այլ իրավական ակտերի, ԶՈՒ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը ոչ թե առանձին կրթական միջոցառումներով, այլ ձևավորելով ավելի համակարգված կրթական ծրագիր, ԶՈՒ մարդու իրավունքերին վերաբերվող խնդիրներին առնչվող իրավապահ մարմնիների, ՀԿ-ների, նաև դատական ներկայացուցիչների համար ուսուցում», - նշեց Ա. Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան հատուկ ընդգծեց, որ ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին:
Նրա խոսքերով` ծրագրի նախաձեռնությունը բխել է հենց ՊՆ-ից, որի տևողությունը լինելու է 28 ամիս, և այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի և ԵԽ-ի կողմից: