Շատ բան կա դեռ անելու, փորձենք միմյանց հուսախաբ չանել. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյան

02/02/2017 16:21

Շատ բան կա դեռ անելու, փորձենք միմյանց հուսախաբ չանել. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյան


ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի առաջիկա ընտրությունների մասին Aysor.am-ը զրուցել է Պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հետ:

- Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններում:

- Ընդհանրապես կարևորում եմ մեր համայնքի դերը, նշանակությունը և պատասխանատվության աստիճանը մեր պետության և քաղաքացիական հասարակության համահունչ զարգացման գործում: Կարծում եմ, որ կարող եմ օգտակար լինել փաստաբանական համայնքին` փորձելով ծառայեցնել իմ համեստ գիտելիքներն առաջ քաշվող մարտահրավերներին համաչափ և արդյունավետ լուծում գտնելու հարցում: Բացի այդ, լինելով գործող խորհրդի անդամ, հստակ հասկանում եմ, որ ինչպես և ցանկացած այլ կառույցում, մեզ մոտ ևս կարող են լինել դժգոհ գործընկերներ, դժգոհ լինելով նաև խորհրդի որոշումների` իրենց կարծիքով իրենց մասով անհամաչափ լինելուց (պատասխանատվության ենթարկվելու դեպքում): Սա կարծում եմ նորմալ ընթացակարգային մոտեցում է, միշտ էլ դժգոհողներ լինում են: Ամեն դեպքում, թե՛ որպես խորհրդի անդամ, թե սեփական օրինակով փորձում եմ բարձրացնել փաստաբանի հեղինակությունը և դերը հասարակության մեջ:

- Ինչպե՞ս եք գնահատում գործող խորհրդի աշխատանքների արդյունավետությունը:

- 2015 թվականից խորհրդի կազմում եմ։ Խորհուրդն ամբողջությամբ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները՝ մեծ ծանրաբեռնվածությամբ և համարժեք պատասխանատվությամբ: Բնականաբար ամեն ինչ իդեալական չէ: Շատ բան կա դեռ անելու և այս փաստը ընդունում ենք բոլորս` առանց որևէ բացառության:

- Արդյոք ճի՞շտ եք համարում նման ֆորմատով՝ 12 թեկնածուով համատեղ ընտրարշավ անցկացնելը, այդ հանգամանքը չի՞ ազդի Ձեր և մյուս թիմակիցների անկախության վրա:

- Վստահ եմ, որ համատեղ քարոզչությունը չի ազդի մեր անկախության վրա։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ նախքան միավորվելը, մենք միմյանց հետ «կնքել» ենք, այսպես կոչված պայմանագիր` տարածելով համատեղ հայտարարություն այն մասին, որ մեզնից յուրաքանչյուրը լինելու է անկախ և ինքնուրույն: Իմ որոշ գործընկերների կողմից շրջանառվող տեսակետը, որ ցանկացած հարցով միակարծիք ենք լինելու, չի տեղավորվում մեր ընդհանուր տեսլականի տիրույթում: Մենք այդ սկզբունքները պայմանագրի տեսքով ամրագրելուց հետո ենք որոշել միայն, որ պետք է քարոզչությունն իրականացնենք համատեղ:
Ծանոթ եք երևի, որ մեզ քննադատեցին համատեղ քարոզչության համար, սակայն ևս մեկ թիմ սկսեց համատեղ քարոզչությամբ հանդես գալ: Ես, օրինակ, իրենց քայլը ողջունում եմ: Ես դա նորմալ եմ համարում:

Իմ կարծիքով` ինքնուրույնություն չունեցող փաստաբանները ոչ միայն տեղ չունեն խորհրդի կազմում, այլև առհասարակ փաստաբանության շարքերում: Պետք է հասնել նրան, որ փաստաբան եզրույթը ասոցացվի անկախության և վստահության հետ: Այս մասով, բոլորով միասին բավականին մեծ անելիքներ ունենք:

- Որոշ թեկնածուներ, քննադատելով գործող խորհրդի կարգապահական գործերով իրականացվող «պատժիչ» քաղաքականությունը, խոստանում են ընտրվելու դեպքում մեղմ վերաբերմունք ցուցաբերել կարգազանց փաստաբանների նկատմամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Խորհրդի կողմից պատժելու քաղաքականություն չի որդեգրվել երբեք: Դա ընդամենը գործընթաց է, որով նախ փորձվում է բարձր պահել փաստաբանության հեղինակությունը, խախտում լինելու դեպքում բարձրացնելով պատասխանատվության հարցը: Ոչ մեկս ապահովագրված չենք վարքագծի կանոններ խախտելուց, բայց խախտելու դեպքում պետք է պատրաստ լինենք նաև պատասխանատվության ենթարկվել: Այս մասով կուզենամ ներկայացնել որոշակի վիճակագրական տվյալներ.

2015 թվականի հունվարից դեկտեմբեր փաստաբանների դեմ մուտքագրված ընդհանուր բողոքների թիվը կազմել է 216: Դրա հիման վրա հարուցված կարգապահական վարույթների թիվը կազմել է 39: Այսինքն` ընդամենը 18 տոկոս: Բողոքի (սանկցիայի) հիմքով հարուցված վարույթներով խորհուրդըև քննվել է 55 գործ (նաև նախորդ տարվանից փոխանցված գործերը), որոնցով խախտում արձանագրվել և տույժ է նշանակվել ընդամենը 27 գործով (49 տոկոս), մնացած 28 գործով՝ վարույթը կարճվել է (51 տոկոս):

Իմ հաշվարկներով (դեռ պալատը չի հրապարակել վիճակագրական տվյալները) 2016 թվականին բողոքների հիմքով քննվել է 42 գործ, որնոնցով տույժի որոշում կայացվել է 19 գործով (45 տոկոս), 23 գործով (55 տոկոս) կայացվել է կարճման որոշում:

- Ի՞նչ կասեք մրցակից գործընկերների այն կարծիքին, որ պետք է անդամավճարների չափը իջեցնել:

- Կարծում եմ այն պահին դրա մասին խոսելը արդյունավետ չէ, քանի որ բոլորիս է հայտնի քրեական գործը` 97 մլն դրամի մասով (որի հետևանքներն առ այսօր զգում ենք), որին չեմ ուզում այս պահին անդրադառնալ: Ես ինքս կսպասեմ այդ գործի ավարտին, և եթե դրա հանգուցալուծումից հետո, պալատի ֆինանսական վիճակը թույլ կտա մտածել դրա շուրջ, բոլորով համատեղ կբարձրացնենք այդ հարցը: 

- Ի՞նչ եք հորդորում կամ մաղթում ձեր մրցակիցներին:

Հորդորում եմ քարոզչությունն իրականացնել քաղաքակիրթ ձևով:
Փաստաբանական համայնքում գործ ունենք բարձր ինտելեկտի տեր մարդկանց հետ և նրանցից ստացած ցանկացած ձայնը պարտավորեցնող է: Փորձենք միմյանց հուսախաբ չանել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը