06/02/2017 16:36
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է դաշինքով Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ կուսակցության հետ դաշինքով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Համարում ենք համարձակ դաշինք, որը բավական լուրջ նպատակներ ունի և ապահովել է քաղաքական մաքրությունը: Չեմ բացառում, որ դաշինքը հենց այդպես էլ կկոչվի՝ Կոնգրես-ՀԺԿ», - ասաց նա:
Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը:
«Մնացած տեղերը դեռ որոշված չեն, և նման խոսակցություն էլ դեռ չի եղել», - ընդգծեց Լ.Զուրաբյանը: