Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին

14/02/2017 20:27

Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին


Ինչ պարագայում էլ լինի, կյանքում գլխավորը սերն է: Հանուն սիրո է, որ պատերազմներ են լինում, սիրո շնորհիվ՝ հաշտություններ կնքվում: Միայն սերն է ի զորու ուժեղին թուլացնել ու թույլին ուժեղացնել…

Aysor.am-ը սիրո տոների շրջանակներում ընթերցողին է ներկայացնում սիրո օրինակելի պատմություններ: Ընտանիքներ, որոնք դժվարությունների միջով են անցել, բայց կայացել են, քանի որ սիրել են…

Մեր զրուցակիցները երիտասարդ դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն են, որոնց ծանոթությունը 13, իսկ ընտանիքը՝ 4 տարվա կենսագրություն ունի: 2004 թվականից Թատերական ինստիտուտի նույն բաժնի և նույն կուրսի պատանի ուսանողները տարիներ անց ընտանիք կազմեցին…

Սեր առաջին հայացքի՞ց...

Լուսին. Ոչ, դա առաջին հայացքից սեր չէր, ավելին՝ ես Վահագին չէի սիրում բոլորովին, նա իմ տեսակի մարդ չէր (ծիծաղում է): Կուրսի երեխաներով շատ մտերիմ էինք, հագեցած ուսանողական տարիներ ենք ունեցել: Մտքովս չէր անցնում, որ երբևէ կարող եմ կուրսեցիներիցս որևէ մեկին սիրահարվել, առավելևս՝ Վահագին (ժպտում է):

Նիկոլայ Ծատուրյանը կանխազգում էր...

Լուսին. Ես և Վահագը սովորել և ավարտել ենք Նիկոլայ Ծատուրյանի դերասանական կուրսը: Մի անգամ էլ պարոն Ծատուրյանն ասաց՝ Լուսո՛, Վահագի հետ չե՞ս ամուսնանա: Հարցն ինձ համար անսպասելի էր, քանի որ նման խոսակցություն, այդպես մտածելու առիթ երբեք չէր եղել: Ասացի՝ ի՞նչ եք ասում, դա բացառվում է, Վահագն ինձ համար եղբոր պես է: Ես պետք է առաջին հայացքից սիրահարվեմ… Բայց, դե ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք (ծիծաղում է):

Վահագն. Որպես զույգ՝ մենք սկսեցինք հանդիպել 2008 թվականից: 2010 թվականին բանակ գնացի, այդ նույն տարվա մեջ էլ նշանադրվեցինք: Ամուսնացանք իմ զորացրվելուց հետո:

Ամեն ինչ ի վերուստ էր որոշված. խաղը դարձավ ճակատագիր...

Վահագն. Մինչև ինստիտուտն ավարտելն ընկերուհի չեմ ունեցել, լիովին տրվել էի ուսմանս ու թատրոնին: Մագիստրատուրա ընդունվելուց հետո եկա լսարան ու մեր կուրսի Մարիային ասացի՝ այսուհետ դու կլինես իմ ընկերուհին, նա էլ ասաց՝ թող Լուսինեն լինի: Ես համաձայնվեցի ու Լուսինեի հետ «խաղի» մեջ մտանք՝ ամեն օր Լուսոյին տուն էի տանում ու վերադառնում (ծիծաղում է): «odnoklassniki» սոցիալական ցանցով ամբողջ գիշեր միմյանց գրում էինք... ու ամեն ինչ սկսվեց…

Լուսին. Ինստիտուտն ավարտելու տարում որպես դիպլոմային աշխատանք խաղացինք «Լեռնային կակաչները» ներկայացումը, որտեղ ես ու Վահագն ամուսինների էինք մարմնավորում… Մի անգամ Վահագն ասաց. «Երբ ընդունվեմ մագիստրատուրա, ընկերուհի եմ ունենալու»: Ես էլ պատասխանեցի. «Հա, էնտեղ դրած էր, դու էլ ունեցար» (ծիծաղում է)… Սկզբում, իհարկե, ոչինչ չկար, ամեն ինչ աստիճանաբար, աննկատ սկսվեց… Հիշում եմ՝ այն ժամանակ «odnoklassniki» կայքը շատ ակտիվ էր, ու դրա միջոցով ամբողջ կուրսով գիշերները շփվում, զրուցում էինք: Ես և Վահագը լուսադեմին՝ ամենավերջինն էինք լքում զրույցը…

Առիթ էինք փնտրում հանդիպելու...

Լուսին. Ամռանը մի քանի անգամ էլ խաղացինք դիպլոմայինը: Այդ ժամանակ արդեն նոր սկսվող զգացմունք կար մեր մեջ…Ավարտելուց հետո կուրսի երեխաներով հաճախ էինք հանդիպում: Երբ այդ հանդիպումները սկսեցին նվազել, ես ու Վահագը, կարծես, թե հանդիպելու առիթ էինք փնտրում: Սկզբնական փուլում երկուսս էլ չէինք կարողանում խոստովանել, որ ոչ թե որպես կուրսեցիներ, այլ որպես սիրահարներ ենք հանդիպում: Երբ Վահագն ասում էր, որ զգացմունք ունի, լուրջ չէի ընդունում, չէի հավատում, որ նա լրջորեն կարող է որևէ մեկին սիրել: Անկեղծ ասած՝ այդ առումով նրան երբեք լուրջ չեմ տեսել (ժպտում է)…

Հրեշտակները պտտվում էին…

Լուսին. Հրաժարվեցի Վահագի հետ հանդիպել, քանի որ չէի ցանկանում մեր ընկերական հարաբերությունները փչանային: Բայց նրա ջանքերի շնորհիվ այդ բաժանումը երկար չտևեց: Մի օր, երբ ինձ տուն էր ճանապարհում, Բժշկական համալսարանի մոտ ասացի. «Վահագ, լրջացիր ու ինձ ասա, ես ուզում եմ բառերով լսել քո զգացմունքների մասին»: Ասաց. «ի՞նչ ասեմ: Ասեմ՝ սիրո՞ւմ եմ քեզ: Հա՛, սիրում եմ: Հիմա հրեշտակները պտտվո՞ւմ են գլխավերևումդ»: Պատասխանեցի՝ այո, ոնց որ թե պտտվում են (ժպտում է)… Ես բավականին ուշ խոստովանեցի իմ սերը, չէի ուզում սխալվել…

Վահագն. ...(ժպտում է) շատ ասելու բան չկար, ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր…

Ռոմանտիկան՝ հարաբերություններում...

Վահագն. Լուսինը ռոմանտիկ է, ես էլ՝ երբեմն: Իմ պարագայում շատ մեծ կապ ունի տրամադրությունը (ծիծաղում է):

Լուսին. Այդ հարցում Վահագն ավելի զուսպ է: Բայց երկուսս էլ ռոմանտիկ ենք, ապացույցը մեր բազում խենթություններն են:

Խանդը միայն սկզբում էր...

Լուսին. Սկզբնական շրջանում Վահագը շատ էր խանդում, ու դա ինձ ճնշում էր: Հիմա արդեն միմյանց լավ գիտենք, ու խանդը գիտակցված է լինում: 

Վահագն. Երբ մի մարդու հետ ապրում ես, նրան ավելի լավ ճանաչելով՝ խանդի ֆակտորը կամաց-կամաց կամ կորչում կամ ավելանում է: Որքան էլ զույգը խանդոտ լինի, եթե առիթ չի ունենում, չի արտահայտում: Մեկտեղ՝ նաև վստահությունն է ավելանում:

Հանդիպում ծնողների հետ...

Վահագն. Մի անգամ Լուսինեին տուն ճանապարհելիս իր հայրն ինձ ներս հրավիրեց՝ սուրճ խմելու: Ու մի օր ծաղիկներ, տորթ ու շոկոլադ վերցրեցի, գնացի իրենց տուն: Ծանոթացանք… Երբ արդեն ամեն ինչ պայմանավորված ու հասկացված էր, մեր ընտանիքները հանդիպեցին… Ճիշտն ասած, իր ծնողներն ինձ չէին ուզում: Այդպես էլ ինձ համար անհայտ մնաց, թե ինչու (ժպտում է):

Լուսին. Որպես կուրսեցիների ծնողներ՝ ծանոթ էինք: Մայրս նույնիսկ մեկ անգամ եկավ մեր դիպլոմայինի բեմադրմանը: Ետնաբեմում ծիծաղելով ասում էր՝ ո՞ւր է փեսաս, արի շնորհավորեմ: Բայց հետագայում իրենց համար էլ էր անսպասելի մեր միությունը:

Նրանց ընտանիքը 4 տարեկան է...

Լուսին. Այն օրվանից, երբ երկուսս էլ խոստովանեցինք, որ միմյանց սիրում ենք, գիտեինք՝ ամուսնանալու ենք: Այդ կարևոր իրադարձությունը մեր կյանքում 2013 թվականին տեղի ունեցավ:

Վահագն. Ամուսնացանք հայկական ավանդույթներին համաձայն՝ պսակադրությունը Սուրբ Զորավոր եկեղեցում էր:

Կյանքն ամուսնությունից հետո...

Վահագն. Երևի շատ բան չի փոխվել, բացի այն, որ ավելի շատ ժամանակ ես կարողանում անցկացնել քո սիրելի մարդու հետ:

Լուսին. Սկզբնական շրջանում շատ բան չփոխվեց: Հետագայում որոշ խնդիրներ առաջ եկան, որոնք ժամանակի ընթացքում լուծվեցին:

Երկու դերասան՝ մեկ ընտանիքում...

Լուսին. Մեր հարաբերություններում գրեթե չի նկատվում, որ դերասաններ ենք, բացի, իհարկե, էմոցիոնալ վեճերից: Երբեմն ասում են. «Լավ է, ամուսինդ դերասան է, կհասկանա», կամ էլ թե. «Դերասան չես խաղա»… Ոչ, չկա նման բան, մարդ չպետք է մասնագիտությունն ու կյանքն իրար խառնի:

Վահագն. Երբ ամուսինները նույն մասնագիտությունն ունեն, նույն բնագավառում են, դա ավելի շատ օգնում է հարաբերություններին:

Երիտասարդ ընտանիքն առանձին է ապրում...

Վահագն. Նախկինում ծնողներիս հետ էինք ապրում, բայց հիմա առանձին ենք: Չի բացառվում, որ մի օր նորից միասին ապրենք: Երկուսս էլ զբաղված ենք, աշխատում ենք, երկրորդ երեխա ունենալու դեպքում, հնարավոր է, մեզ օգնող ուժ պետք գա:

Հարգեցի ամուսնուս որոշումն ու ստորագրեցի...

Լուսին. Մինչ ամուսնանալը, ես ու Վահագը հաճախ էինք միասին քննարկում, որոշում մեր ապագա երեխաների անունները: Ցանկանում էինք աղջիկ ունենալու դեպքում (իսկ Լուսինը վստահ էր, որ առաջնեկն աղջիկ է լինելու հեղ.) անունը Լիլի դնել: Երբ ծննդատանը պետք է ստորագրեի, իմացա, որ աղջկաս անունը Ռուզաննա է՝ Վահագի մայրիկի պատվին: Հարգեցի ամուսնուս որոշումն ու ստորագրեցի:

Վահագն. Մեր աղջիկը ծնվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին: Ամսի 18-ին Լիլիթ տատիկիս ծննդյան օրն է, որոշել էինք՝ եթե մեր աղջիկն այդ օրը ծնվի, Լիլի կկնքենք: Քանի որ մեկ օր անց ծնվեց, մայրիկիս անունը տվեցինք…

Ընտանիքը պետք է մեծանա...

Լուսին. Շատ եմ ուզում երկրորդ բալիկ ունենալ, բայց թե երբ՝ չեմ կարող ասել: Երկուսս էլ երեխայի «գիժ» ենք, բայց ամեն բան իր ժամանակն ունի:

Ճակատագրական վեճեր...

Լուսին. Բաժանվեցինք ու միացանք… Դրա համար տարբեր պատճառներ կային: Բայց, դե այդ ամենը հաղթահարեցինք սիրո շնորհիվ, չէ՞ որ այն կյանքի շարժիչ ուժն է:

Վահագն. Պահ է գալիս, երբ ամուսնական զույգերը միմյանց չեն հասկանում: Նման փուլ գրեթե բոլոր զույգերի ամուսնական կյանքում էլ լինում է, հատկապես սկզբնական շրջանում: Դեռ լավ «եփված» չեն լինում… Այո, մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել, ԶԱԳՍ-ով բաժանվել ենք: Բայց հանուն սիրո ամեն ինչ հաղթահարեցինք, վերանայեցինք մեր հարաբերությունները: Այդ բաժանությունն օգնեց, որ մեր մեջ շատ բաներ վերադասավորենք, վերագնահատենք կամ ընդհակառակը… Միայն սիրո պարագայում է հնարավոր նման վեճերը մոռանալ: Բոլոր բաժանված սրտերին խորհուրդ կտամ՝ միանալ ոչ թե հանուն շրջապատի, երեխայի կամ մեկ այլ բանի, այլ՝ միայն հանուն սիրո: Հակառակ դեպքում դատապարտված եք նորից վեճերի միջով անցնելուն:

Հաշտության առաջին քայլեր...

Լուսին. Երկուսս էլ համառ ենք, բայց կյանքը ստիպում է հասկանալ, որ միշտ չէ, որ համառությունը տեղին է: Պիտի զիջես, որ քեզ զիջեն: Պետք է սովորել զիջել հանուն սիրո, հանուն հոգու խաղաղության: Գիտեք, ճակատագրական քայլեր կան, որ և՛ ես եմ արել, և՛ Վահագը: Հաշտության, բարի ու լավ մի բանի համար առաջին քայլ անելը բոլորովին էլ ամոթ չէ:

Վահագն. Ով սխալ եղավ, նա էլ պետք է իր սխալն ընդունի: Սուտ կլինի, որ ասեմ՝ մենք հիմա մեծ վեճեր ունենում ենք: Փորձում ենք միմյանց ընդառաջ գնալ, հասկանալ…

Կողքիդ եմ, որովհետև…

Լուսին. Դժվարանում եմ ասել՝ ինչն է Վահագի մեջ ինձ դուր գալիս, ինչը՝ ոչ: Մարդուն սիրում են իր արժանիքների համար, բայց իսկական սերն այն է, որ չես կարող բացատրել, թե ինչի համար ես սիրում: Միայն կարող եմ ասել, որ չեմ սիրում, երբ ամուսինս այս կամ այն հարցին կտրականապես է մոտենում, նույնիսկ չի էլ ուզում լսել… Այ դա ինձ նյարդայնացնում է (ժպտում է):

Վահագն. Լուսինեն շատ նպատակասլաց է, չի հանձնվում երբեք ու դա ինձ, միանշանակ, դուր է գալիս: Բայց այ իր նեղացկոտությունը դուր չի գալիս, շատ շուտ է նեղանում ու դա իր դեմքին ու պահվածքում նկատելի է լինում:

Ես քեզ սիրում եմ...

Լուսին. Վահագը հաստատ կասի՝ սիրում եմ քեզ, Լուսս: Ես էլ ասում եմ՝ սիրում եմ քեզ, Վահագս (ժպտում է)… Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես, միասին մեր կյանքը երջանիկ ապրենք:

Վահագն. Իմ կին, իմ քաղցր, իմ միակ, իմ ամեն-ամեն ինչ, իմ գեղեցկություն ու քնքշություն, իմ համ, իմ հոտ՝ սիրում եմ քեզ անչափ: Պաչ, պաչ, պաչ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:39 17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին Այսօր, 19:19 Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ) Այսօր, 18:09 Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այսօր, 17:51 Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան Այսօր, 16:04 Սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակը՝ Հայաստանում Այսօր, 14:42 «Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:30 Հայաստանը եղել է, կա ու կլինի. հանգիստ քնեք, վստահ եղեք՝ տրամադրված ենք մարտական ոգով. ամանորյա ուղերձներ՝ զինվորներից (տեսանյութ) Այսօր, 12:17 «Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ տեսանյութ է հրապարակել Այսօր, 12:09 Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Այսօր, 11:33 Շղթայական ավտովթար՝ Մարմարաշենի վարչական տարածքում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կա 1 զոհ ու վիրավորներ (տեսանյութ) Այսօր, 11:18 Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. «ՀայաՔվե» Այսօր, 10:34 Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ Այսօր, 10:12 Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Այսօր, 10:04 Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Այսօր, 09:55 Թող չթվա, որ մենք որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը. այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանն ապրում է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան 28/12/2024 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում 28/12/2024 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան 28/12/2024 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ 28/12/2024 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ 28/12/2024 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան 28/12/2024 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին 28/12/2024 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում 28/12/2024 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել 28/12/2024 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան 28/12/2024 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում 28/12/2024 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր 28/12/2024 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) 28/12/2024 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) 28/12/2024 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում 28/12/2024 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը 28/12/2024 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան 28/12/2024 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան 28/12/2024 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) 28/12/2024 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից 28/12/2024 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 28/12/2024 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է 28/12/2024 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) 28/12/2024 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 28/12/2024 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ 28/12/2024 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը 28/12/2024 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ 28/12/2024 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) 28/12/2024 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/12/2024 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել 28/12/2024 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 28/12/2024 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան 28/12/2024 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան 28/12/2024 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել 28/12/2024 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը 28/12/2024 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում 28/12/2024 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա 28/12/2024 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից 28/12/2024 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը